Կեռան թագուհու ավետարան
Կեռան թագուհու ավետարան | |
---|---|
Գրիչ | Ավետիս |
Ստացող | Կեռան թագուհի |
Տարեթիվ | 1272 |
Վայր | Սիս, Կիլիկիա |
Լեզու | հայերեն |
«Կեռան թագուհու ավետարան», հայկական ձեռագիր մատյան։ Պահպանվում է Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց վանքում (ձեռ. N 2563)։ Գրվել և պատկերազարդվել է 1272 թվականին, Սսում, Կիլիկիայի Կեռան թագուհու պատվերով։ Գրիչն է հռչակավոր Ավետիսը։ Մանրանկարչի անունն անհայտ է։
«Կեռան թագուհու ավետարան»-ում ուշագրավ է Լևոն Գ թագավորին ու Կեռան թագուհուն ժառանգների հետ պատկերող մանրանկարը, որը, բարձրարվեստ կատարումից բացի ունի նաև պատմական նշանակություն։ Քրիստոսի կյանքի դրվագները պատկերող բազմաթիվ մանրանկարները («Ավետում», «Ծնունդ», «Տեառն ընդառաջ», «Ղազարոսի հարությունը», «Այլակերպություն», «Խաչելություն», «Համբարձում» և այլն), հիմնականում պահպանելով պատկերագրական կանոնացված համակարգերը, ամբողջացնում են 13-րդ դարի դարի 2-րդ կեսի կիլիկյան մանրանկարչության լավագույն ավանդույթները։ Նրբագեղությամբ, կատարողական բարձր վարպետությամբ, պարզ կառուցվածքով, գծանկարի հստակությամբ ու ներդաշնակ գունաշարով աչքի ընկնող մանրանկարները ձեռագիրը դարձնում են հայկական միջնադարյան արվեստի պատմության ծաղկուն շրջանի նշանավոր նմուշներից։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կեռան թագուհու ավետարան կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 385)։ |