Կես վան Դոնգեն

Կես վան Դոնգեն
հոլ.՝ Kees van Dongen
Ի ծնեհոլ.՝ Cornelis Théodorus Marie van Dongen
ԿեղծանունKees van Dongen
Ծնվել էհունվարի 26, 1877(1877-01-26)[1][2][3][…]
ԾննդավայրDelfshaven[4][5]
Վախճանվել էմայիսի 28, 1968(1968-05-28)[1][2][3][…] (91 տարեկան)
Մահվան վայրՄոնտե Կառլո[6][5]
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն[7] և  Ֆրանսիա[8][9]
ԿրթությունWillem de Kooning Academy?
Մասնագիտություննկարիչ, նկարիչ-փորագրող, քանդակագործ, գծանկարիչ, նկարազարդող, խեցեգործ, գծագրող և վիզուալ արտիստ
Ոճֆովիզմ[10] և Die Brücke[10]
Ժանրդիմապատկեր[6][7], Անիմալիստիկա[7], Ֆիգուր[7], բնանկար[7], նյու[7], քաղաքային բնանկար[7] և նատյուրմորտ[7]
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներStilleven met bloemen? և Avenue du Bois?
ԱշակերտներԴավիդ Վալլին, Agda Holst?, Yen Shui-long?[11], Մարիա Բլանշար, Դավիթ Շտերենբերգ և Carlos Mauricio Valenti Perrillat?
Պարգևներ
Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա[9] և Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ[9]
ԱնդամակցությունԳեղարվեստի ակադեմիա
ԱմուսինAugusta Preitinger?[12] և Marie-Claire Huguen?
Համատեղ ապրողLéa Jacob? և Marie-Claire Huguen?
ստորագրություն
Изображение автографа
 Kees van Dongen Վիքիպահեստում

Կես վան Դոնգեն (հոլ.՝ Kees van Dongen, իրական անունը՝ հոլ.՝ Cornelis Theodorus Maria van Dongen, հունվարի 26, 1877(1877-01-26)[1][2][3][…], Delfshaven[4][5] - մայիսի 28, 1968(1968-05-28)[1][2][3][…], Մոնտե Կառլո[6][5]), հոլանդացի նկարիչ, ֆովիզմի հիմնադիրներից մեկը։ Առավել հայտնի է որպես կանանց ոճավորված դիմանկարների հեղինակ[13]։

Կենսագրություն

1892-1897 թվականներին ուսանել է Ռոտերդամի գեղարվեստի թագավորական ակադեմիայում․ այդ ժամանակվանից Վան Դոնգենի ստեղծագործության մեջ մնացել են մատրոսների և մարմնավաճառների մասնակցությամբ տեսարանների բազմաթիվ էսքիզներ, որոնք նկարչի կողմից արվել են կարմիր լապտերների քաղաքային թաղամասում։

1899 թվականից Վան Դոնգենն ապրել է Փարիզում՝ մասնակցելով տարբեր ցուցահանդեսների, այդ թվում՝ 1905 թվականի հայտնի աշնանային սալոնում։ Նա նաև ծաղրանկարներ է նկարել Փարիզի La Revue blanche թերթի համար։

1926 թվականին նկարազարդել է Վիկտոր Մարգերիտի սկանդալային «Ամուրին» վեպի ֆրանսիական հրատարակությունը (ֆր.՝ «La Garçonne»)[14]։

1929 թվականին Վան Դոնգենը ստացել է Ֆրանսիայի քաղաքացիություն։ Նրա վերջին աշխատանքները (այդ թվում, մասնավորապես, Բրիժիտ Բարդոյի 1958 թվականի դիմանկարը) առևտրային հաջողություն էին վայելում, սակայն քիչ էին հիշեցնում նրա կարիերայի սկզբի էրոտիզմի և վառ գույների մասին։

Վան Դոնգենի վեց աշխատանքներ առկա են Պետական Էրմիտաժում։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կես վան Դոնգեն» հոդվածին։