Կերոսին |
---|
Ընդհանուր տեղեկություններ |
---|
Ավանդական անվանում | կերոսին |
---|
Ֆիզիկական հատկություններ |
---|
Մոլային զանգված | 170 ± 1 զանգվածի ատոմական միավոր գ/մոլ |
---|
Խտություն | 15°C 0,8 գ/սմ³ |
---|
Ջերմային հատկություններ |
---|
Հալման ջերմաստիճան | −48-ից մինչև −26 °C |
---|
Եռման ջերմաստիճան | 150-ից մինչև 300 °C |
---|
Այրման ջերմաստիճան | 162 ℉ և 28 °C[1] |
---|
Ինքնաբռնկման ջերմաստիճան | 220 °C |
---|
Գոլորշու ճնշում | 5 ± 1 mm Hg |
---|
Քիմիական հատկություններ |
---|
Լուծելիությունը ջրում | չլուծվող գ/100 մլ |
---|
Դասակարգում |
---|
CAS համար | 8008-20-6 |
---|
EINECS համար | 232-366-4 |
---|
ЕС | 232-366-4 |
---|
RTECS | OA5500000 |
---|
Թունավորություն |
---|
R-արժեքներ | 10, 38, 51/53, 65, |
---|
S-արժեքներ | 23, 24, 37, 61, |
---|
NFPA 704 | |
---|
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Կերոսին (անգլ.՝ kerosene, հուն․՝ κηρός), հեղուկ, թափանցիկ վառելանյութ, ածխաջրածինների խառնուրդ (C12-ից C15), ստանում են 150—250 °C աստիճանում, նավթի ուղղակի թորմամբ կամ նավթամթերքների կրեկինգով։
Եռում է 140—330 °C-ի տիրույթում։ Թափանցիկ, անգույն կամ դեղնավուն հեղուկ է՝ կապույտ երանգով։ Լուսավորման նպատակով թողարկվող կերոսինը լինում է թեթև և ծանր՝ հրանավթ։ Թեթև կերոսինը (խտությունը՝ 830 կգ/մ3, բռնկման ջերմաստիճանը՝ 40 °C) օգտագործվում է կենցաղում, ծանրը (խտությունը՝ 860 կգ/մ3, բռնկման ջերմաստիճանը՝ 90 °C)՝ կաթսայատները, հանքահորերը, փոքր նավերը, փարոսները լուսավորելու համար։ Մշակվում է նաև կերոսինի հատուկ տեսակ (բռնկման ջերմաստիճանը՝ 40 °C), որն օգտագործվում է քարածուխը հարստացնելու և որպես հումք ջերմաքայքայման համար։
Կերոսինը կիրառվում է նաև ապակյա և ճենապակյա իրերի թրծման, դետալների մաքրման, շենքերի ջեռուցման համար, որպես տրակտորների և հրթիռների վառելանյութ։
Ծանոթագրություններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 393)։
|