Կզըլ-Օրդա կամ Կզըլ Օրդա[1] (ն. Ակ-Մեչետ, Պերովսկ), քաղաք, Ղազախստանի Կզըլ-Օրդայի մարզի վարչական կենտրոնը։ Գտնվում է Սիրդարյայի աջ ափին։ Երկաթուղային կայան է Օրենբուրգ-Տաշքենդ գծի վրա։ 156 հզ. բնակչություն (1979)։