Կիլխբերգ (գերմ.՝ Kilchberg), համայնք Շվեյցարիայում՝ Ցյուրիխի կանտոնի Հորգեն շրջանում[2]։ Զբաղեցնում է 2,58 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2019 թվականի դեկտեմբերի 20-ի տվյալներով եղել է 7.087, բնակչության միջին խտությունը՝ 2.747 մարդ/կմ²։
Պատմություն
Պատմական փաստաթղթերում Կիլխբերգն անգամ հիշատակվել է 1248 թվականին՝ Հիլխբերխ (Hilchberch) անվանումով։ 1250 թվականին հիշատակվել է որպես Կիլխպերխ (Kilchperch): Ուշ միջնադարում դարձել է Բենդլիկոն գյուղի թաղամասերից մեկը։
Կիլխբերգի բնակչության թվաքանակի փոփոխությունները ժամանակի ընթացքում.
Տարին
Բնակչ.
1467
-
1634
286
1671
515
1722
617
1836
958
1850
1,141
1900
1,951
1950
5,474
1970
7,546
1990
7,081
2000
7,197
2010
7,454
2020
9,189
Արդյունաբերություն
Կիլխբերգում են գտնվում շոկոլադի արտադրությամբ հռչակված Lindt & Sprüngli ընկերության գլխավոր գրասենյակն ու գլխամասային ձեռնարկությունը։
Քաղաքում գործազրկության ցուցանիշը ցածր է՝ ընդամենը 1.64%: Ընդ որում՝ աշխատող բնակչության 65%-ն աշխատում է լրիվ ծանրաբեռնվածությամբ (full-time), 35%-ը՝ թերբեռնված (part-time)[3]:
Նշանավոր բնակիչներ
Գերմանացի գրող Թոմաս Մանը կյանքի վերջին տարիներն անց է կացրել Կիլխբերգում և թաղվել է այդ քաղաքի գերեզմանատանը։
Շվեյցարացի գրող Կոնրադ Ֆերդինանդ Մայերը ծնվել է Ցյուրիխում (1825 թ. հոկտեմբերի 11-ին), մահացել Կիլխբերգում (1898 թ. նոյեմբերի 28-ին)։ Քաղաքում գործում է նրան նվիրված թանգարանը։
Շվեյցարա-գերմանական համբավավոր շոկոլադագործներ Դավիդ Շպրունգլի-Շվարցն ու նրա որդին, որ գործարաններ են nւնեցել Կիլխբերգում, այստեղ էլ մահացել են ու թաղվել։