Կիմ Սուն Ջու (արտիստ)
Կիմ Սուն Ջու | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 16, 1994 (30 տարեկան) |
Ծննդավայր | Ինչոն, Հարավային Կորեա |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | կորեերեն |
Մասնագիտություն | երգիչ և դերասան |
Անդամություն | Uniq? |
![]() |
Կիմ Սուն Ջու (փետրվարի 16, 1994, Ինչոն, Հարավային Կորեա), հարավկորեացի երգիչ և դերասան։ Կիմի առաջնաելույթը տեղի է ունեցել 2014 թվականին՝ UNIQ կորեա-չինական խմբի կազմում։ Կիմը առաջին անգամ հեռուստաէկրաններին է հայտնվել Կախարդական տաարածք-ժամանակ (2016) չինական ռոմանտիկ դորամայում և MBA-ի գործընկերներ ֆիլմում (2016)։ Նա նաև հայտնի է Live Up to Your Name (2017) և Տերիուսը իմ հետևում (2018) հեռուտասերիալներում խաղացած իր երկրորդական դերերով։
Կարիերա
Մինչև դեբյուտ
Կիմը ինտերն է եղել YG Entertainment-ում։ Նա եղել է Winner-ի բնօրինակ կազմի անդամ, սակայն այն այդպես էլ չշարունակեց իր գործունեությունը։ Նա այժմ էլ լավ հարաբերությունների մեջ է գտնվում Ջինույի և Սնյունի հետ։
Նոր հնարավորություն ընձեռնվեց և նա միացավ UNIQ կորեա-չինական խմբին, որը գտնվում էր Yuehua-ի ղեկավարության ներքո։ Նա դեռ շարունակում էր մնալ որպես ինտերն YG Entertainment-ում, քանի որ երկու ընկերությունները համագործակցում էին խմբի հետ։ Մինչև իր պաշտոնական դեբյուտը նա 5 տարի մարզվել է YG Entertainment-ում[1][2][3][4]։
2014․ Կարիերայի սկիզբ
Կիմի առաջնաելույթը տեղի է ունեցել 2014 թվականին՝ UNIQ կորեա-չինական խմբի կազմում՝ «Falling in Love» երգով։
Կիմի առաընթացը UNIQ խմբի հետ տևել է 5 տարի, որտեղ 2016 թվականին ստացավ իր առաջին դերը MBA-ի գործընկերները չինական ֆիլմում։ Ֆիմում խաղացին նաև խմբի մյուս անդամները, որտեղ Կիմը և Վանգ Յիբոն խաղացին գլխավոր դերերը, իսկ Զոու Զիհուանի, Լի Ունհանի և Չո Սուն Յոն դերերը կամեոներ էին[5]։
Մինչ Սպանիր ինձ, խնդրում եմ երկրորդ ֆիլմում նկարահանվելը, նա նկարահանվեց նաև Կախարդական տարածք-ժամանակ չինական դորամայում։
2017-ներկա․ Հեղինակության աճ
Կիմը նկարահանվել է Ստախոսը և նրա սիրեցյալը ֆիլմում, որտեղ խաղացել է Յու Սի Հյուի դերը, որը դորամայում հայտնի Crude Play խմբի առաջնորդն ու վոկալիստն է։ Նա նաև նկարահանվել է Live Up to Your Name tvN-ի դորամայում։
2018 թվականի սեպտեմբերին հայտնի դարձավ, որ Կիմը կխաղա MBC-ի Տերիուսը իմ հետևում դորամայում։ Նա խաղալու էր ըմբոստացող հանճարեղ հաքերի՝ Ռա Դո Ուի դերը[6][7]։
Սկավառակագրություն
Ամսաթիվ | Ալբոմ | Անվանում | Երգիչ |
2016.06.21 | 《Flying at Night》 | Flying at Night (չինական տարբերակ) | "SunDuck" OST |
2017.04.03 | 《Ստախոսը և նրա սիրեցյալը (հեռուստասերիալ) OST》մաս 3 | 괜찮아 난, Peterpan | Crude Play (դորամայի խումբ) |
2017.04.25 | 《Ստախոսը և նրա սիրեցյալը (հեռուստասերիալ) OST》մաս 7 | In Your Eyes | Crude Play (դորամայի խումբ) |
2017.11.06 | 《Act.1》 | B1 | 11호 և Սուն Ջու |
2018.05.08 | 《Դու ինձ խենթացնում ես (հեռուստասերիալ) OST》 | 미치겠다 (խենթ) | |
2018.05.10 | 《White chocolate 》 | White chocolate | SS և Սուն Ջու |
2018.08.05 | 《꿀》 | 꿀 | Apollo,11호,Ekko,Սուն Ջու |
Ֆիլմագրություն
Ֆիլմ
Տարի | Անվանում | Դեր |
---|---|---|
2016 | MBA-ի գործընկերներ | Լուկաս |
2017 | Սպանիր ինձ, խնդրում եմ | Բրայան |
Հեռուստասերիալներ
Տարի | Անվանում | Դեր | Հեռուստատեսություն | Հղում |
---|---|---|---|---|
2016 | Կախարդական տարածք-ժամանակ | Փեն Զենդոն | Hunan Broadcasting System | |
2017 | Ստախոսը և նրա սիրեցյալը | Յու Սի Հյուն | tvN | [8] |
Live Up to Your Name | Կիմ Մին Ջի | tvN | ||
2018 | Դու ինձ խենթացնում ես | Յուն Հի Նամ | MBC | [9] |
Տերիուսը իմ հետևում | Ռա Դո Ու | MBC | [10] |
Հեռուստաշոուեր
Տարի | Անվանում | Դեր | Էպիզոդ | Հեռուստատեսություն | Հղում |
---|---|---|---|---|---|
2015 | Off To School | կազմի անդամ | 44-46 | JTBC | |
2016 | Ծաղիկներով երիտասարդություն Չինաստան | կազմի անդամ | [11] |
Ծանոթագրություններ
- ↑ «(UPDATE) #UNIQ: YG's New Korean-Chinese Boy Group To Debut Under Yuehua Entertainment». Hype Malaysia. 2014 թ․ սեպտեմբերի 19. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ «YG Entertainment has been secretly training a new boy group». Hellokpop. 2014 թ․ սեպտեմբերի 17. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ «유니크 승연 "과거 방송인이 꿈, SNL 합류했으면.."(TRANS 161101 MD Interview - UNIQ Seungyoun "In the past being a broadcaster was my dream, if I join SNL.." )». 2016 թ․ նոյեմբերի 1.
- ↑ «UNIQ's Seungyoun talks about auditioning for SM, JYP & YG + former YG trainee days». 2016 թ․ նոյեմբերի 1.
- ↑ «You're Totally Missing Out On UNIQ, And Here's Why». Soompi. 2016 թ․ մայիսի 3. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ «UNIQ's Sungjoo And Jasper Cho Are Two Very Different Kinds Of Agents For "Terius Behind Me"». Soompi. 2018 թ․ օգոստոսի 30. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ «Kang Ki Young, UNIQ's Sungjoo, And More Confirmed For Drama Starring So Ji Sub And Jung In Sun». Soompi. 2018 թ․ հունիսի 21. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ «UNIQ's Sungjoo to work alongside Lee Hyun Woo and Joy in 'The Liar and His Lover'». Alkpop. Վերցված է 2017 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «[공식] 유니크 성주, '미치겠다 너땜에' 출연 확정…이유영·김선호와 호흡». Sedaily (կորեերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «[Orion's Daily Ramblings] Seo Yi-sook, Uhm Hyo-sup and Sung Joo Become NIS Trio for "Terius Behind Me"». Hancinema. 2018 թ․ հունիսի 21. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ «UNIQ's Sungjoo joins cast of Chinese 'Youth Over Flowers'!». Allkpop. 2016 թ․ մայիսի 30. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 4-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիմ Սուն Ջու (արտիստ)» հոդվածին։ |
|