Կիմոն

Կիմոն
հուն․՝ Κίμων
Դիմանկար
Ծնվել էմ. թ. ա. 510
ԾննդավայրՀին Աթենք
Մահացել էմ. թ. ա. 450
Մահվան վայրԼարնակա, Կիպրոս կամ Սալամիս, Ֆամագուստայի շրջան, Կիպրոս
ՔաղաքացիությունՀին Աթենք
Մասնագիտությունքաղաքական գործիչ և ռազմական գործիչ
ԱմուսինԻսոդիկա
Ծնողներհայր՝ Միլտիադես, մայր՝ Հեգեսիպիլա
Զբաղեցրած պաշտոններստրատեգոս
ԵրեխաներLacedaemonius?, Thessalus? և Eleius?
 Cimon Վիքիպահեստում

Կիմոն (հուն․՝ κίμων) (մ.թ.ա. մոտ 507-449, Կիպրոս), աթենական զորավար և քաղաքական գործիչ։ Միչտիադեսի որդին։

Կենսագրություն

Վաղ հասակից մասնակցել է պարսիկների դեմ պատերազմին։ Մ.թ.ա. 478-477 թվականներին ընտրվել է ստրատեգոս, մասնակցել Դելոսյան միության ստեղծմանը։ Մ.թ.ա. 476-475 թվականներին պարսիկներից գրավել է էյոն ամրոցը (Թրակիայում) և Սկիրոս կղզին։ Կիմոնը դարձել է Աթենքի օլիգարխիական խմբավորման առաջնորդը՝ Թեմիստոկլեսի, ապա՝ Պերիկլեսի քաղաքական հակառակորդը։

Մարտական գործողություններ

Մ.թ.ա. 469-468 թվականներին կարևոր հաղթանակներ է տարել պարսիկների դեմ։ Արտաքին քաղաքական ասպարեզում կողմնորոշվել է դեպի Սպարտան։ Մ.թ.ա. 461 թվականին վտարվել է Աթենքից, մոտ 456 թվականին վերադարձել և մասնակցել պարսիկների դեմ ռազմական գործողություններին։ Մ.թ.ա. 449 թվականին գլխավորել է ծովային արշավանքը Կիպրոս, այնտեղ էլ մահացել։

Հնագույն աղբյուրներ

Գրականություն

  • Суриков И. Е. Глава IV. Кимон: аристократ, но не олигарх // Античная Греция: политики в контексте эпохи. — М.:: Наука, 2008. — 383 с. — ISBN 978-5-02-036984-9
  • Курциус Эрнст Рост могущества Афин // История Древней Греции. — Мн.:: Харвест, 2002. — Т. 2. — 416 с. — ISBN 985-13-1119-7
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 430