Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։
Կիմ Ջին Ուն ծնվել է 1991 թվականի սեպտեմբերի 26-ին Հարավային Կորեայի Սինան գավառում։ Սովորել է պարի ակադեմիայում, որտեղ նրա պարային հմտությունները դուր են եկել Big Bang խմբի Սընգ Ռիին, որն էլ նրան բերել է YG Entertainment։ Սընգ Ռին ընկերության մարզիչն է 2010 թվականից։ 2011 թվականին Թեհյոնի հետ YG Family Concert ժամանակ եղել է պարողներից մեկը։ 2014 թվականին դեբյուտել է Winner բոյբենդի կազմում՝ Թեհյոնի, Սընգյունի, Մինոյի և Սընգհունի հետ։ Խմբի գլխավոր վոկալիստն է։
2016 թվականին տեղի է ունեցել նրա դերասանական դեբյուտը նշել է «Կախարդական բջջային հեռախոս» դորամայում (անգլ.՝ Magic Cellphone)[3][4][5]։ Նոյեմբերին հայտարարվել է Korea National Contemporary Dance Company-ի կազմակերպած «Փոքրի իշխանը» նախագծի բեմադրիչներից մեկը[6]՝ այդպիսով դառնալով կորեացի առաջին արտիստը, որը մասնակցություն է ունեցել պարային բեմադրության մեջ։ Նկարահանվել է նաև «Սիրո 1001 տարի» (անգլ.՝ Love For A Thousand More) վեբ-դորամայում[7]։