Կինգսլի Կոման
Քինգսլի Կոման ֆր.՝ Kingsley Coman | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Քինգսլի Կոման | ||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Ֆրանսիա Գվինեա | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 13, 1996 (27 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիա | ||||||||||||||||||||
Հասակ | 182 սմ | ||||||||||||||||||||
Քաշ | 67 | ||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Բավարիա Մյունխեն | ||||||||||||||||||||
Համար | 29 | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Քինգսլի Կոման (ֆր.՝ Kingsley Coman, հունիսի 13, 1996[1], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի ֆուտբոլիստ, իտալական Յուվենտուսի և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան, ով տվյալ պահին հանդես է գալիս Մյունխենի Բավարիայում։
Ակումբային կարիերա
«ՊՍԺ»
2005 թվականից 2013 թվականներին Կոմանը իր կարիերան աց է կացրել ՊՍԺ ֆուտբոլային ակումբում։ Իր նորամուտը տեղի է ունեցել 2013 թվականի փետրվարի 17-ին Սոշո-ի դեմ խաղում (նա 87-րդ րոպեին փոխարինեց Մարկո Վերատտիին)[2][3]։ Նա դարձավ ամենաերիտասարդ նորամուտը նշող ֆուտբոլիստը ՊՍԺ-ի պատմության մեջ (16 տարի, 8 ամիս և 4 օր)[3]։ Իր մյուս մրցաշրջանում Կոմանն անցկացրեց միայն երկու խաղ առաջնությունում։
«Յուվենտուս»
2014 թվականին Կոմանը Յուվենտուսի հետ ստորագրեց 5 տարվա պայմանագիր, ազատ գործակալի իրավունքներով։ Նա ասաց, որ իրենով նույնպես հետաքրքրվել էին Արսենալը, Լիվերպուլը, Նյուքասլը, Տոտտենհեմը, Բայեր Լեվերկուզենը, Բավարիան և Բորդոն[4][5]։ Բորդո Կոմանին հրավիրել էր գլխավոր մարզիչ Վիլլի Սանյոլը, որին ֆուտբոլիստը ճանաչում էր դեռ Ֆրանսիայի երիտասարդական հավաքականից։ Կոմանի խոսքերով այդ տարբերակը նրան լուրջ մտածելու առիթ տվեց։ Բայց այդ ժամանակ նա արդեն մտածում էր Յուվենտուսի մասին։ Օգոստոսի 30-ին Կոմանն ացկացրեց իր առաջին հանդիպումը թուրինյան ակումբում (հարձակվողի դիրքում)[6][7], դուրս գալով հիմնական կազմում և անցկացնելով դաշտում ընդամենը 68 րոպե։ Յուվենտուսի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին նշեց, որ երիտասարդ Կոմանը խաղում էր ինչպես վետերանը։ Նա տիրապետում է բարձր մակարդակի և լուրջ բնավորության։ Նա դեռ փոքր երիտասարդ է, և մենք պետք է նրան հնարավորություն տանք աճելու, բայց հիմա արդեն երևում է, որ նա իսկական տաղանդ է[8]։
«Բավարիա»
2015 թվականի օգոստոսի 30-ին Կոմանը վարձավճարով եկավ Բավարիա 2 տարի ժամկետով (մինչև 2017 թվականի մայիսի 30-ը), հետագայում գնելու հնարավորությամբ։ Նա իր նորամուտը նշեց 2015 թվականի սեպտեմբերի 12-ին Աուգսբուրգի դեմ խաղում, Կոմանը մտավ 56-րդ րոպեին, փոխարինելով Արթուրո Վիդալին։ Իր առաջին գոլը Բավարիայի կազմում Կոմանը խփեց 2015 թ․ Սեպտեմբերի 19-ին, Դարմշտադտի հետ խաղում 63-րդ րոպեին։
Վիճակագրություն
Ակումբային վիճակագրություն
2016 թ․ Մայիսի 14-ի տվյալներով։
Առկայություն | Լիգա | Երկրի Գավաթ | Եվրոգավաթ | Մնացած[9] | Ընդհանուր | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ակումբ | Լիգա | Մրցաշրջ․ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ |
ՊՍԺ | Լիգա 1 | 2012/13 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 |
2013/14 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 3 | 0 | ||
Ընդհանուր | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 4 | 0 | ||
Յուվենտուս | Սերիա Ա | 2014/15 | 14 | 0 | 4 | 1 | 2 | 0 | 0 | 0 | 20 | 1 |
2015/16 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 2 | 0 | ||
Ընդհանուր | 15 | 0 | 4 | 1 | 2 | 0 | 1 | 0 | 22 | 1 | ||
Բավարիա | Բունդեսլիգա | 2015/16 | 23 | 4 | 3 | 0 | 8 | 2 | 0 | 0 | 34 | 6 |
Ընդհանուր | 23 | 4 | 3 | 0 | 8 | 2 | 0 | 0 | 34 | 6 | ||
Ամբողջը | 41 | 4 | 7 | 1 | 10 | 2 | 2 | 0 | 60 | 7 |
Կարիերան հավաքականում
Կոմանը անցել է Ֆրանսիայի հավաքականի բոլոր երիտասարդական աստիճաններով։ Հիմա նա հանդես է գալիս Ֆրանսիայի ազգային հավաքականում։
Ձեռքբերումներ
- Ֆրանսիայի Չեմպիոն (2)։ 2012/13, 2013/14
- Ֆրանսիայի Սուպերգավաթի հաղթող (1)։ 2013
- Ֆրանսիական Լիգայի Գավաթի հաղթող (1)։ 2013/14
- Գերմանիայի Չեմպիոն (1)։ 2015/16
- Գերմանիայի Գավաթ (1)։ 2015/16
Ծանոթագրություններ
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Le PSG perd à Sochaux 3 à 2 mais reste leader
- ↑ 3,0 3,1 Коман — биография, рейтинг, статистика, профиль, футболиста
- ↑ Коман: "Меня звали в «Баварию», «Арсенал» и «Ливерпуль»
- ↑ Коман: «Я отклонил предложения трех клубов АПЛ»
- ↑ Коман VS «Кьево» — Французы за рубежом
- ↑ Diretta e Risultato Chievo-Juventus
- ↑ Аллегри: «Коман играл как ветеран»
- ↑ Մնացած պաշտոնական մրցախաղեր
Արտաքին հղումներ
- Անկետան transfermarkt։com(չաշխատող հղում) կայքում (անգլ.)
- Անկետան ըստ FFF(չաշխատող հղում) (ֆր.)
|