Կիոտոյի դպրոց
Կիոտոյի դպրոց | |
---|---|
Տեսակ | փիլիսոփայական դպրոց |
Հիմնադրված է | 1914 |
Հիմնադրիր | Կիտարո Նիշիդա |
Երկիր | Ճապոնիա |
Կիոտոյի դպրոց (京都学派 (ճապ.՝ Kyōto-gakuha)), ճապոնական փիլիսոփայական շարժում, որը կենտրոնացած է Կիոտոյի համալսարանում, որը յուրացրել է արևմտյան փիլիսոփայությունը և կրոնական գաղափարները և դրանք օգտագործել՝ վերակազմավորելու կրոնական և բարոյական պատկերացումները, որոնք յուրահատուկ են Արևելյան Ասիայի փիլիսոփայական ավանդույթներին[1]։ Այնուամենայնիվ, այն նաև օգտագործվում է նկարագրելու հետպատերազմյան գիտնականներին, ովքեր դասավանդել են նույն համալսարանում, կրել են Կիոտոյի դպրոցի փիլիսոփայության հիմնարար մտածողների ազդեցությունը և մշակել են ճապոնական եզակիության տարբեր տեսություններ։ Հետևաբար, տերմինը պարզաբանելու համար այս երկրորդ իմաստով ընդգրկված մտածողներն ու գրողները հայտնվում են Կիոտոյի համալսարանի Հումանիտար գիտությունների հետազոտական կենտրոնի[2] ներքո։
Նրա հոգևոր հայրն է պրոֆեսոր Կիտարո Նիշիդան (1870-1945), որն այն ժամանակ դասավանդում էր Կիոտոյի համալսարանում, որի շուրջ դպրոցը ձևավորվել է 1914-ից մինչև 1920-ականների վերջը։ Այն վերապրեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ունեցած լուրջ հակասությունները՝ վերածվելով հայտնի և ակտիվ շարժման։ Այնուամենայնիվ, դա փիլիսոփայական «դպրոց» չէ արտահայտության ավանդական իմաստով, ինչպես, օրինակ, համեմատելով Ֆրանկֆուրտի դպրոցի կամ Պլատոնի ակադեմիայի հետ։ Փոխարենը ակադեմիկոսների խումբը հավաքվել էր Կիոտոյի համալսարանի շուրջ՝ որպես դե ֆակտո հանդիպման վայր։ Նրա հիմնադիր Նիշիդան հաստատակամորեն խրախուսում էր անկախ մտածողությունը։
Ջեյմս Հեյսիգի խոսքով՝ «Կիոտոյի դպրոց» անվանումն առաջին անգամ օգտագործվել է 1932 թվականին Նիշիդայի և Հաջիմե Տանաբեի աշակերտը։ Ջուն Տոսական իրեն համարում էր դպրոցի «մարքսիստական ձախ թևի» մաս։ Այնուհետև Ճապոնիայից դուրս գտնվող լրատվամիջոցները և ակադեմիական հաստատությունները սկսեցին օգտագործել այդ տերմինը[3]։ 1970-ականներին այն դարձել էր համընդհանուր ընդունված տերմին։
Պատմություն
Մասաո Աբեն Նիշիդայի magnum opus-ի նոր անգլերեն թարգմանության իր ներածության մեջ գրում է, որ եթե փիլիսոփայությունը դիտվի Կանտի կամ Հեգելի տեսանկյունից, ապա Ճապոնիայում փիլիսոփայություն չկա։ Բայց եթե դրա փոխարեն դիտվի Օգոստինոսի և Կիերկեգորի ավանդույթի մեջ, ապա Ճապոնիան ունի հարուստ փիլիսոփայական պատմություն, որը կազմված է մեծ մտածողներ Կուկայից, Շինրանից, Դոգենից և ուրիշներից[4]։
Փիլիսոփաների խումբը, որը ներգրավված է Կիոտոյի դպրոցի շուրջ 100-ամյա պատմության մեջ, բազմազան է։ Անդամները հաճախ շատ տարբեր սոցիալական ծագում ունեն։ Միևնույն ժամանակ, ինտելեկտուալ բանավեճերի թեժ պահին նրանք չեն վարանել քննադատել միմյանց աշխատանքը։
Հետևյալ չափանիշները մոտավորապես բնութագրում են այս դպրոցի առանձնահատկությունները.
- Դասավանդում Կիոտոյի համալսարանում կամ մոտակա հարակից դպրոցում։
- Կիսում է մի քանի հիմնական ենթադրություններ արևմտյան փիլիսոփայական ավանդույթի շրջանակներում ասիական մտածողության օգտագործման վերաբերյալ։
- Փիլիսոփայական բանավեճի պատմության մեջ «ոչինչ» իմաստի և դրա կարևորության ներմուծում և ռացիոնալ ուսումնասիրություն։
- Ընդլայնում է Նիշիդայի ներդրած փիլիսոփայական բառապաշարը։
Որպես կանոն, այն կրել է գերմանական փիլիսոփայական ավանդույթների, հատկապես Կանտի, Հեգելի, Նիցշեի և Հայդեգերի մտքերի մեծ ազդեցությունը։ Բացի այդ, շատերն օգտագործել են իրենց մշակութային ռեսուրսները իրենց փիլիսոփայությունը ձևակերպելու և այն գործի դնելու համար՝ ավելացնելու փիլիսոփայականը։
Թեև նրանց աշխատանքը բացահայտ կրոնական չէր, այն զգալիորեն ազդվել է կրոնից։ Օրինակ՝ Տանաբեն և Քեյջի Նիշիտանին գրել են քրիստոնեության և բուդդայականության մասին և նշել կրոնների միջև ընդհանուր տարրեր[5]։ Այս պատճառով որոշ գիտնականներ դպրոցի մտավոր ներդրումները դասում են «կրոնական փիլիսոփայությանը»։
Չնայած խումբը անկայուն էր և հիմնականում ոչ ֆորմալ, ավանդաբար, նա, ով զբաղեցնում էր Կիոտոյի համալսարանի ժամանակակից փիլիսոփայության ամբիոնի դեկանի պաշտենը, համարվում էր խմբի առաջնորդը։ Կիտարո Նիշիդան առաջին առաջնորդն էր` 1913-1928 թվականներին։ Հաջիմե Տանաբեն նրան հաջորդեց մինչև 1930-ականների կեսերը։ Այդ ժամանակ Քեյիշի Նիշիտանին ավարտել էր Կիոտոյի համալսարանը, երկու տարի սովորել էր Հայդեգերի մոտ Գերմանիայում և 1928 թվականից վերադարձել էր դասախոսական պաշտոնի։ 1955-1963 թվականներին Նիշիտանին պաշտոնապես զբաղեցնում էր ամբիոնը։ Նրա հեռանալուց հետո դպրոցի ղեկավարությունը փլուզվեց՝ շարժումը վերածելով փիլիսոփաների շատ ապակենտրոնացված խմբի՝ ընդհանուր համոզմունքներով և հետաքրքրություններով։
Դպրոցի նշանավոր անդամներ և ներդրում
Խմբի նշանակությունը շարունակում է աճել, հատկապես կրոնի և փիլիսոփայության ամերիկայն բաժիններում։ 1980-ականների կեսերից աճել է հետաքրքրությունը Արևելք/Արևմուտք երկխոսության, հատկապես միջկրոնական ուսումնասիրությունների նկատմամբ։ Մասաո Աբեն մեկնել է Միացյալ Նահանգների երկու ափեր, որպես պրոֆեսոր դասախոսություններ է կարդացել բուդդայական-քրիստոնեական հարաբերությունների վերաբերյալ բազմաթիվ խմբերի համար։
Թեև Ճապոնացի բուդդայագետ Թեյտարո Սուզուկին սերտորեն կապված էր Կիոտոյի դպրոցի հետ և որոշ առումներով կարևոր նշանակություն է ունեցել այնտեղ տեղի ունեցած մտքի զարգացման համար, նա անձամբ ճանաչում էր Կիտարո Նիշիդային, Հաջիմե Տանաբեին և Քեիջի Նիշիտանիին, այնուամենայնիվ, չի համարվել խմբի իսկական անդամ[6]։
Կիտարո Նիշիդա
Կիտարո Նիշիդան՝ դպրոցի հիմնադիրը, առավել հայտնի է իր «Բարու ուսումնասիրություն» բեկումնային աշխատությամբ, իսկ ավելի ուշ՝ «բաշոյի տրամաբանության» պարզաբանմամբ (ճապ.` 場所 թարգմանաբար` վայր, հունարեն` τόπος, տոպոս)։ Սա նրան համբավ բերեց Ճապոնիայից դուրս և մեծապես նպաստեց Կիոտոյի դպրոցի փիլիսոփաների նկատմամբ հետագա ուշադրությանը։
Նիշիդայի աշխատանքը նշանավոր է մի քանի պատճառներով։ Դրանցից գլխավորն այն է, թե որքանով են դրանք կապված Շոպենհաուերից ի վեր գերմանական փիլիսոփայության ավանդույթի հետ։ Բաշոյի տրամաբանությունը ոչ դուալիստական «կոնկրետ» տրամաբանություն է, որը կոչված է հաղթահարել Արիստոտելի սուբյեկտի տրամաբանության համար էական սուբյեկտ-օբյեկտ տարբերության անհամապատասխանությունը և Կանտի պրեդիկատային տրամաբանությունը՝ հաստատելով այն, ինչ նա անվանում է «բացարձակ հակասական ինքնաճանաչման»՝ հակադրությունների դինամիկ լարվածություն, որը, ի տարբերություն Հեգելի դիալեկտիկական տրամաբանության, չի որոշվում համադրության մեջ։ Ավելի շուտ, այն սահմանում է իր սեփական սուբյեկտը՝ պահպանելով հաստատման և ժխտման միջև լարվածությունը՝ որպես հակադիր բևեռներ կամ հեռանկարներ։
Նիշիտանին Արևելյան Ասիայի փիլիսոփայությունը նկարագրում է որպես մի բան, որը շատ տարբեր է այն բանից, ինչ ցույց են տալիս Դեկարտի, Լայբնիցի կամ Հյումի արևմտյան ավանդույթները։
Այն «ներըմբռնողական է և գործնական»՝ իր շեշտադրմամբ փորձի կրոնական ասպեկտների վրա, որոնք հեշտությամբ չեն տրվում տեսական նկարագրությանը։ Իսկական իմաստությունը պետք է տարբերվի գիտություններին համապատասխան ինտելեկտուալ ըմբռնումից։ Նիշիդայի մտքի «յուրացումը»... «ընդգրկում է ինտելեկտուալ ըմբռնման դժվարություններից բոլորովին տարբերվող դժվարությունները»... և նրանք, ովքեր «ձևացնում են, թե շատ բան հասկանում են, բայց իրականում չեն հասկանում, անկախ նրանից, թե որքան են ինտելեկտուալ հասկանում», նրա արհամարհանքի առարկան են[1]։ |
Նիշիդան գրել է «Տեղի տրամաբանությունը և կրոնական աշխարհայացքը»՝ ավելի լիարժեք զարգացնելով իր աշխատանքի և փիլիսոփայության կրոնական հետևանքները «աբսոլյուտ ոչինչի» միջոցով, որն «իր ներսում պարունակում է իր բացարձակ ինքնաժխտումը»[7]։ Նիշիդան նկատի ունի, որ թեև աստվածայինը դինամիկորեն պարադոքսալ է, այն չպետք է մեկնաբանվի որպես պանթեիզմ կամ տրանսցենդենտ թեիզմ։
Նիշիտանին և Աբե Մասաոն (1915-2006) իրենց ակադեմիական կյանքի մեծ մասն անցկացրել են Ոչինչ և Բացարձակ կոնցեպտների զարգացմանը, որը երբեմն տանում էր դեպի պանենթեիզմ. դեպի կրոնական և փիլիսոփայական ուսմունք, ըստ որի Տիեզերքը Աստծո մեջ է, իսկ աշխարհը Աստծո դրսևորման միջոց է. թեիզմի և պանթեիզմի որոշ գաղափարների սինթեզ։
Քեիջի Նիշիտանի
Նիշիդայի գլխավոր աշակերտներից Նիշիտանին դարձել է դուայեն հետպատերազմյան շրջանում։ Նիշիտանիի աշխատանքները, ինչպիսիք են նրա` 1961 թվականին գրած, «Կրոնը և դատարկությունը» (ճապ.՝ Shūkyō to wa Nanika; թարգմանաբար` "Ինչ է կրոնը") գիրքը, հիմնականում վերաբերում էին նիհիլիզմի արևմտյան հասկացությանը, որը ժառանգել է Նիցշեից, և ոչինչի կրոնական մեկնաբանությանը, ինչպես հայտնաբերված է սունյատա -ի բուդդայական գաղափարում և մու-ի հատուկ` զեն բուդդայական հայեցակարգում։
Քննադատություն
Քննադատական մեծածավալ հետազոտություններ կան դպրոցի դերի վերաբերյալ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ և Խաղաղօվկիանոսյան պատերազմի ընթացքում[8]։
Հաջիմե Տանաբեն կրում է քննադատության ամենամեծ ծանրությունը՝ «Տեսակների տրամաբանության» վերաբերյալ իր աշխատանքը ճապոնական քաղաքականություն ներմուծելու համար, որն օգտագործվել է իմպերիալիստական գաղափարախոսության և քարոզչության ձևավորման ռազմատենչ նախագծին աջակցելու համար։ Տանաբեի պատկերացումն այն է, որ «տեսակի» և ազգի տրամաբանական կատեգորիան համարժեք են, և յուրաքանչյուր ազգ կամ «տեսակ» ապահովում է բնութագրերի հիմնարար խումբ, որոնք սահմանում և որոշում են դրան մասնակցողների կյանքն ու հայացքները։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 D.S. Clarke, Jr. "Introduction" in Nishida Kitaro by Nishitani Keiji, 1991.
- ↑ «INSTITUTE FOR RESEARCH IN HUMANITIES, KYOTO UNIVERSITY». IRH - Հումանիտար հետազոտությունների ինստիտուտի պաշտոնական կայք (ճապոներեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ Heisig 2001, p.4
- ↑ Masao Abe, "Introduction" in An Inquiry into the Good, 1987 (1921).
- ↑ Tanabe in Philosophy as Metanoetics and Demonstratio of Christianity, and Nishitani in Religion and Nothingness and On Buddhism.
- ↑ Robert Lee, "Review of The Buddha Eye: An Anthology of the Kyoto School," in The Journal of Asian Studies, Vol.42, No.4 (Aug.,1983).
- ↑ The Kyoto School (Stanford Encyclopedia of Philosophy)
- ↑ Zalta, Edward N.; Nodelman, Uri, eds. (2022). The Kyoto School (Winter 2022 ed.). Metaphysics Research Lab, Stanford University.
Գրականություն
- The Buddha Eye: An Anthology of the Kyoto School. Edited by Frederick Franck. New York: Crossroad Publishing, 1982.
- —Տասնյոթ էսսեներ, մեծ մասը «Արևելյան բուդդայականից», Զենի և բուդդիզմի մասին:
- Kyoto School Philosophy: A Call for a Paradigm Shift in Philosophical Thought Արխիվացված 2012-04-03 Wayback Machine, by HORO Atsuhiko. Nanzan Bulletin 16, 1992, pp. 15–32.
- The Philosophy of the Kyoto School, edited by Fujita Masakatsu. 2001.
- —Կիոտոյի գիտնականների տեքստերի անթոլոգիա՝ լրացուցիչ կենսագրական էսսեներով։
- The Thought of the Kyoto School, edited by Ohashi Ryosuke. 2004.
- —Էսսեների ժողովածու, որոնք վերաբերում են իր անվան պատմությանը և նրա անդամների ներդրմանը փիլիսոփայության մեջ:
- Carter, Robert E.; Kasulis, Thomas P. (2013). The Kyoto School: An Introduction. Albany, New York: SUNY Press. ISBN 978-1-4384-4541-0.
- Philosophers of Nothingness, by James Heisig. Honolulu: University of Hawaii Press, 2001. 0-8248-2481-4
- —Գերազանց ներածություն դպրոցի պատմությանն ու բովանդակությանը; ներառում է հարուստ բազմալեզու մատենագիտություն։
- Absolute Nothingness: Foundations for a Buddhist-Christian Dialogue, Hans Waldenfels. New York: Paulist Press, 1980.
- —Լավ վաղ աշխատանք, հիմնականում կենտրոնանում է Նիշիտանիի համապատասխանության վրա բուդդայա-քրիստոնեական երկխոսության տեսանկյունից:
- James W. Heisig, John C. Maraldo (Ed.): "Rude Awakenings. Zen, the Kyoto School, & the Question of Nationalism", Honolulu: University of Hawaii Press, 1994.
- "The Religious Philosophy of the Kyoto School: An Overview," by James Heisig. Japanese Journal of Religious Studies Vol.17, No.1 (1990), p51-81.
- "Heidegger and Buddhism," by T. Umehara. Philosophy East and West, Vol.20 (1970), p271-281.
- "Nishida's Philosophy of 'Place'," by Masao Abe, International Philosophical Quarterly Vol.28, No.4 (Winter 1988), p. 355-371.
- "In Memoriam: Keiji Nishitani (1900-1990)," by E. Kawamura-Hanoka. Buddhist-Christian Studies, Vol.12 (1992), p241-245.
- For further information, see the Nanzan Institute's Bibliography for all Kyoto School members
- Kitaro Nishida, An Inquiry into the Good, translated by Masao Abe and Christopher Ives. New Haven: Yale University Press, 1987 (1921).
- ——, Art and Morality, translated by D. Dilworth and Valdo Viglielmo. Honolulu: University of Hawaii Press, 1973.
- ——, Intelligibility and the Philosophy of Nothingness, translated by Robert Schinzinger. Westport: 1958.
- Tanabe, Hajime, "Demonstratio of Christianity", in Introduction to the philosophy of Tanabe: According to the English translation of the seventh chapter of the demonstration of Christianity, translated by Makoto Ozaki, Rodopi Bv Editions, January 1990, 90-5183-205-2,978-90-5183-205-1, .
- --, "The Logic of The Species as Dialectics," trns. David Dilworth; Taira Sato, in Monumenta Nipponica, Vol. 24, No. 3, 1969, pp. 273–288. [Available as pdf through JSTOR]
- --, Philosophy as Metanoetics (Nanzan studies in religion and culture), Yoshinori Takeuchi, Valdo Viglielmo, and James W. Heisig (Translators), University of California Press, April 1987, 0-520-05490-3.
- Keiji Nishitani, Religion and Nothingness, Berkeley: University of California Press, 1982. 0-520-04946-2
- ——, The Self-overcoming of Nihilism, translated by Graham Parkes and Setsuko Aihara. Albany: State University of New York Press, 1990.
- Yoshinori Takeuchi, The Heart of Buddhism, translated by James Heisig. New York: 1983.
- Nishida Kitaro, by Nishitani Keiji, translated by Yamamoto Sesaku and James Heisig. Berkeley: University of California Press, 1991.
- The Religious Philosophy of Tanabe Hajime, edited by Taitetsu Unno and James Heisig. Berkeley: University of California Press, 1990.
- The Religious Philosophy of Nishitani Keiji, edited by Taitetsu Unno. Berkeley: University of California Press, 1990.
Արտաքին հղումներ
- Stanford Encyclopedia of Philosophy entry
- The Fascist Next Door? Nishitani Keiji and the Chuokoron Discussions in Perspective, Քսյաոֆեյ Տուի բանավեճի զեկուցում ժամանակակից ճապոնագիտության էլեկտրոնային ամսագրում, 2006 թվականի հուլիսի 27:
|
|