Կիրիլ Միլով

Կիրիլ Միլով
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մականուն(ներ)Mirko[1]
Մասնագիտացումըմբիշ
Երկիր Բուլղարիա
Ծննդյան ամսաթիվհունվարի 27, 1997(1997-01-27)[2] (28 տարեկան)
ԾննդավայրԴուպնիցա, Կյուստենդիլի մարզ, Բուլղարիա
Հասակ՝185 սանտիմետր
Քաշ85 կիլոգրամ[1]

Կիրիլ Միլենով Միլով ( բուլղար․՝ Кирил Миленов Милов, հունվարի 27, 1997(1997-01-27)[2], Դուպնիցա, Կյուստենդիլի մարզ, Բուլղարիա) բուլղարացի հունահռոմեական ոճի ըմբիշ։ Ըմբշամարտի տղամարդկանց աշխարհի առաջնությունների կրկնակի արծաթե մեդալակիր է մինչև 97 կգ քաշային կարգում (2018 և 2022 թվականներ): Ներկայացրել է Բուլղարիան 2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերում Տոկիայում և 2024 թվականի ամառային Օլիմպիական խաղերին Փարիզում։

Կարիերա

2014 թվականի Չինաստանի Նանջինգ քաղաքում անցկացված ամառային պատանեկան Օլիմպիական խաղերում Միլովը նվաճել է արծաթե մեդալ մինչև 85 կգ քաշային կարգում[3][4]։

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած ըմբշամարտի Աշխարհի 2018 թվականի առաջնությունում Միլովն արծաթե մեդալ է նվաճել մինչև 97 կգ քաշային կարգում[5]։ 2019 թվականին Ռումինիայի Բուխարեստ քաղաքում կայացած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ մինչև 97 կգ քաշային կարգում[6]։

2021 թվականի մարտին Միլովը որակավորվել է եվրոպական որակավորման մրցաշարում՝ մասնակցելու 2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերին Տոկիոյում[7][8][8]։ 2021 թվականի ապրիլին Լեհաստանի Վարշավա քաղաքում կայացած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հանդես է եկել մինչև 97 կգ քաշային կարգում[9]։

Միլովը 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերում, որն անցկացվել է Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում, հանդես է եկել 97 կգ քաշային կարգում[10]։ Առաջին գոտեմարտում հաղթել է թուրք Չենկ Իլդեմին, իսկ հաջորդ գոտեմարտում պարտվել է խաղերի հետագա բրոնզե մեդալակիր իրանցի Մոհամմադհադի Սարավիին:

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած ըմբշամարտի Եվրոպայի 2022 թվականի առաջնությունում Միլովը նվաճել է ոսկե մեդալ մինչև 97 կգ քաշային կարգում[11][12]։ Եզրափակչում հաղթել է ֆինն Արվի Սավոլայնենին[12]։ Սերբիայի Բելգրադ քաղաքում կայացած ըմբշամարտի աշխարհի 2022 թվականի առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ մինչև 97 կգ քաշային կարգում[13]։

Ռումինիայի Բուխարեստ քաղաքում կայացած ըմբշամարտի Եվրոպայի 2024 թվականի առաջնությունում Միլովը նվաճել է բրոնզե մեդալներից մեկը մինչև 97 կգ քաշային կարգում[14]։ Մրցել է 130 կգ քաշային կարգում 2024 թվականի ամառային օլիմպիական խաղերի ժամանակ[15]։

Միլովը էքստրեմալ սպորտի սիրահար է:

Նվաճումներ

Տարի Մրցաշար Անցկացման վայր Արդյունք Քաշային կարգ
2018 Աշխարհի առաջնություն Բուդապեշտ, Հունգարիա 2-րդ Հունահռոմեական 97 կգ
2019 Եվրոպայի առաջնություն Բուխարեստ, Ռումինիա 2-րդ Հունահռոմեական 97 կգ
2022 Եվրոպայի առաջնություն Բուդապեշտ, Հունգարիա 1-ին Հունահռոմեական 97 կգ
Աշխարհի առաջնություն Բելգրադ, Սերբիա 2-րդ Հունահռոմեական 97 կգ
2023 Եվրոպայի առաջնություն Զագրեբ, Խորվաթիա 2-րդ Հունահռոմեական 97 կգ
2024 Եվրոպայի առաջնություն Բուխարեստ, Ռումինիա 3-րդ Հունահռոմեական 97 կգ

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Olympedia — 2006.
  2. 2,0 2,1 https://www.olympedia.org/athletes/2103107
  3. «Wrestling: New stars of the mat emerge in Nanjing». Olympic News. 25 September 2014. Վերցված է 18 May 2020-ին.
  4. «Wrestling Results Book» (PDF). 2014 Summer Youth Olympics. Արխիվացված է օրիգինալից (PDF) 18 June 2020-ին.
  5. «2024 European Wrestling Championships Results Book» (PDF). United World Wrestling. Արխիվացված է օրիգինալից (PDF) 19 February 2024-ին. Վերցված է 19 February 2024-ին.
  6. «Wrestling Results Book» (PDF). 2024 Summer Olympics. Արխիվացված է օրիգինալից (PDF) 11 August 2024-ին. Վերցված է 12 August 2024-ին.
  7. Pavitt, Michael (3 April 2022). «Turkish wrestlers earn Greco-Roman titles as European Championships conclude». Inside the Games. Վերցված է 4 April 2022-ին.
  8. 8,0 8,1 «2022 European Wrestling Championships Results Book» (PDF). United World Wrestling. Արխիվացված է օրիգինալից (PDF) 3 April 2022-ին. Վերցված է 3 April 2022-ին.
  9. «2022 World Wrestling Championships Results Book» (PDF). United World Wrestling. Արխիվացված է օրիգինալից (PDF) 18 September 2022-ին. Վերցված է 18 September 2022-ին.
  10. «Wrestling Results Book» (PDF). 2020 Summer Olympics. Արխիվացված (PDF) օրիգինալից 7 August 2021-ին. Վերցված է 8 August 2021-ին.
  11. Pavitt, Michael (3 April 2022). «Turkish wrestlers earn Greco-Roman titles as European Championships conclude». Inside the Games. Վերցված է 4 April 2022-ին.
  12. 12,0 12,1 «2022 European Wrestling Championships Results Book» (PDF). United World Wrestling. Արխիվացված է օրիգինալից (PDF) 3 April 2022-ին. Վերցված է 3 April 2022-ին.
  13. «2022 World Wrestling Championships Results Book» (PDF). United World Wrestling. Արխիվացված է օրիգինալից (PDF) 18 September 2022-ին. Վերցված է 18 September 2022-ին.
  14. «2024 European Wrestling Championships Results Book» (PDF). United World Wrestling. Արխիվացված է օրիգինալից (PDF) 19 February 2024-ին. Վերցված է 19 February 2024-ին.
  15. «Wrestling Results Book» (PDF). 2024 Summer Olympics. Արխիվացված է օրիգինալից (PDF) 11 August 2024-ին. Վերցված է 12 August 2024-ին.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիրիլ Միլով» հոդվածին։