Կիրովոգրադի մարզ
| |||||
Երկիր | Ուկրաինա | ||||
Կարգավիճակ | մարզ | ||||
Մտնում է | Ուկրաինա | ||||
Ներառում է | 21 շրջան, 12 քաղաք, 26 քաղաքատիպ ավան, 1010 գյուղ | ||||
Վարչկենտրոն | Կիրովոգրադ | ||||
Խոշորագույն քաղաք | Ալեքսանդրիա Սվետլովոդսկ | ||||
Օրենսդրական մարմին | Kirovohrad Oblast Council? | ||||
Մարզային պետական վարչության ղեկավար | Անդրեյ Իվանովիչ Նիկոլաենկա | ||||
Հիմնական լեզու | ուկրաիներեն | ||||
Բնակչություն (2010) | 1,053 միլիոն (2,21 %, 23 տեղ) | ||||
Խտություն | 41,4 | ||||
Ազգային կազմ | ուկրաինացիներ (90,1%), ռուսներ (7,5%), այլ (2,4%) | ||||
Տարածք | 24,588 հազ. (4,07 %, 15 տեղ) | ||||
Բարձրություն ծովի մ-ից՝ - Բարձրագույն կետ | 269 մ | ||||
Հիմնադրված է | 1939 թ. հունվարի 10 թ. | ||||
Սահմանակցում է | Վիննիցայի մարզ, Պոլտավայի մարզ, Օդեսայի մարզ, Նիկոլաևի մարզ, Չերկասիի մարզ և Դնեպրոպետրովսկի մարզ | ||||
Ժամային գոտի | UTC+2 | ||||
Հապավում | Кіровоградська область | ||||
ISO 3166-2 կոդ | UA-35 | ||||
Հեռախոսային կոդ | +380 522 | ||||
Փոստային ինդեքսներ | 25xxx, 26xxx, 27xxx, 28xxx | ||||
Ինտերնետ-դոմեն | kirovograd.ua; kr.ua | ||||
Ավտոմոբիլային կոդ | BA | ||||
Անվանված է | Սերգեյ Կիրով | ||||
kr-admin.gov.ua | |||||
Կիրովոգրադի մարզ (ուկրաիներեն՝ Кіровогра́дська о́бласть), մարզ Ուկրաինայի կենտրոնական մասում։ Ստեղծվել է 1939 թվականի հունվարի 10-ին։
Տեղաբաշխված է Դնեպր և Հարավային Բուգ գետերի միջև, Մերձդնեպրյան բարձրավանդակի հարավային մասում։ Մարզի համարյա ամբողջ տարածքը տեղաբաշխված է Դնեպրի աջ ափին։ Սահմանակից է հյուսիսում՝ Չերկասիի մարզի, հյուսիս-արևելքում՝ Պոլտավայի մարզի, հարավում և հարավ-արևելքում՝ Դնեպրոպետրովսկի մարզի, հարավում՝ Նիկոլաևի և Օդեսայի մարզերի, իսկ արևմուտքում՝ Վիննիցայի մարզի հետ։
Հետաքրքրական է, որ Դոբրովելիչկովկա ավանում է գտնվում Ուկրաինայի երկրաչափական կենտրոնը։
Մարզի վարչական կառուցվածք
Ընդհանուր տեղեկություններ
Կիրովոգրադի մարզի վարչական կենտրոնն է Կիրովոգրադ քաղաքը։
Մարզի վարչական միավորների քանակները՝
- շրջաններ - 21;
- բնակավայրեր - 1048, այդ թվում՝
- գյուղական - 1010;
- քաղաքային - 38, այդ թվում՝
- քաղաքատիպ ավաններ - 26;
- քաղաքներ - 12, այդ թվում՝
- մարզային նշանակության քաղաքներ - 4;
- շրջանային նշանակության քաղաքներ - 8;
- գյուղական խորհուրդներ - 376։
Մարզում տեղական ինքնակառավարումը իրականացվում է Կիրովոգրադի մարզային խորհրդի կողմից, գործադիր իշխանությունն է՝ մարզային պետական վարչությունը։ Մարզի ղեկավարն է հանդիսանում մարզային վարչության նախագահը, որը նշանակվում է Ուկրաինայի նախագահի կողմից։
Շրջաններ
- Ալեքսանդրիայի շրջան;
- Ալեքսանդրովկայի շրջան;
- Բոբրինեցի շրջան;
- Գայվորոնի շրջան;
- Գոլովանևի շրջան;
- Դոբրովելիչկովի շրջան;
- Դոլինսկայայի շրջան;
- Զնամենկայի շրջան;
- Կիրովոգրադի շրջան;
- Կոմպանեևսկի շրջան;
- Մալովիսկայի շրջան;
- Նովգորոդկովսկի շրջան;
- Նովոարխանգելսկի շրջան;
- Նովոմիրգորոդի շրջան;
- Նովոուկրաինկայի շրջան;
- Օլշանսկի շրջան;
- Օնուֆրիևի շրջան;
- Պետրովսկի շրջան;
- Սվետլովոդսկի շրջան;
- Ուլյանովսկի շրջան;
- Ուստինովի շրջան.
Քաղաքներ
Մարզային նշանակության քաղաքներ՝
- Կիրովոգրադ
- Զնամենկա
- Ալեքսանդրիա
- Սվետլովոդսկ
Շրջանային նշանակության քաղաքներ՝
- Բոբրինեց
- Գայվորոն
- Դոլինսկայա
- Մալայա Վիսկա
- Նովոմիրգորոդ
- Նովոուկրաինկա
- Պոմոշնայա
- Ուլյանովկա
Բնակչություն
Կիրովոգրադի մարզում 2001 թվականի դեկտեմբերի 5-ի դրությամբ բնակվում էր 1 125,7 հազար մարդ, (Ուկրաինայի բնակչության 2,3 %)։ Միջին խտությունը կազմում էր 45,3 մարդ/կմ², ամբողջ Ուկրաինայում խտությունը կազմում է 80 մարդ/կմ²։
Բնակչության ազգային կազմ
2001 թվականի մարդահամարի արդյունքներով՝
- Ուկրաինացիներ - 1 014 616 (90,1 %);
- Ռուսներ - 84 029 (7,5 %);
- Մոլդավացիներ - 8 274 (0,7 %)
- Բելառուսներ - 5 150 (0,4 %)
- Հայեր - 2 994
- Բուլղարներ - 2 305
- Հրեաներ - 1 066
- Գնչուներ - 926
- Ադրբեջանցիներ - 793
- Թաթարներ - 639
- Լեհեր - 556
- Գերմանացիներ - 545
Խոշոր բնակավայրեր
Բնակավայրեր, որոնց բնակչությունը գերազանցում է 7 հազարը 2011 թվականի հունվարի 1-ի տվյալներով[1] | ||||||||||||||||||||||||||||||||||
<
|
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ Ուկրաինայի առկա բնակչության քանակները 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ։ Ուկրաինայի պետական վիճակագական կոմիտե
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիրովոգրադի մարզ» հոդվածին։ |
|
|
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 470)։ |