Կլաուս Աուգենտալեր գերմ.՝ Klaus Augenthaler |
---|
|
Անձնական տվյալներ |
---|
Քաղաքացիությունը |
Գերմանիա |
---|
Ծննդյան ամսաթիվ |
սեպտեմբերի 26, 1957(1957-09-26)[1] (67 տարեկան) |
---|
Ծննդավայր |
Ֆյուրսթենցել, Պասաու, Ստորին Բավարիա, Բավարիա, Գերմանիա |
---|
Հասակ |
182 սմ |
---|
Դիրք |
պաշտպան |
---|
Ակումբային տեղեկություններ |
---|
Ներկա ակումբ |
ավարտել է կարիերան |
---|
Պատանեկան կարիերա |
---|
1978 - 1979
|
Ֆիլսխոֆեն
|
|
Մասնագիտական կարիերա* |
---|
Տարի |
Ակումբ |
Խաղ |
(Գոլ) |
---|
|
Ազգային հավաքական |
---|
|
Մարզչական կարիերա |
---|
1994 - 1996
|
Բավարիա II
|
1997 - 2000
|
ԳԱԿ
|
2000 - 2003
|
Նյուրնբերգ
|
2003 - 2005
|
Բայեր
|
2006 - 2007
|
Վոլֆսբուրգ
|
2010 - 2011
|
Ունտերհաինգ
|
|
|
---|
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կլաուս Աուգենտալեր (գերմ.՝ Klaus Augenthaler, սեպտեմբերի 26, 1957(1957-09-26)[1], Ֆյուրսթենցել, Պասաու, Ստորին Բավարիա, Բավարիա, Գերմանիա), գերմանացի ֆուտբոլիստ է, խաղացել է պաշտպանի դիրքում։
Կարիերա
Ամբողջ կարիերայի ընթացքում նվիրված է եղել Մյունխենի Բավարիային, 16 տարի խաղացել է այդ ակումբում։ 6 անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն, 3 անգամ շահել է Գերմանիայի գավաթը։ 7 տարի եղել է Բավարիայի ավագը։ Անցկացրել է 404 հանդիպում, դարձել 52 գոլի հեղինակ։ Գերմանիայի ազգային հավաքականի հետ դարձել է աշխարհի չեմպիոն, նաև արծաթե մեդալակիր։
Կարիերայի ավարտից հետո սկսել է աշխատել Բավարիայի մարզչական շտաբում, մարզել է Բավարիայի երկրորդ թիմը։ 2003-2005 մրցաշրջաններում օգնել է Բայեր Լևերկուզենին հաղթահարել դժվարությունները։ 2006-2007 մրցաշրջանում մարզել է Վոլֆսբուրգը, բայց ոչնչով աչքի չի ընկել։
Նվաճումներ
- Գերմանիայի չեմպիոն - 1979-80, 1980-81, 1984-85, 1985-86, 1986-87, 1988-89, 1989-90
- Գերմանիայի գավաթակիր - 1982, 1984, 1986
- Չեմպիոնների լիգայի հաղթող - 1976
- Միջմայրցամաքային գավաթ - 1976
Հետաքրքիր փաստեր
Աուգենտալերը նախքան կանոնների փոփոխությունը միակ մարզիչն էր Բունդեսլիգայում, որը կատարել էր 4 փոփոխություն 1 խաղի ընթացքում։ 1996 թ. մայիսի 18-ին Դյուսելդորֆի Ֆորտունայի հետ անցկացրած մրցաշրջանի վերջին խաղում նա փոխարինում էր Բավարիայի գլխավոր մարզիչ Ֆրանց Բեկենբաուերին և ընդմիջման ժամանակ կատարեց 3 փոփոխություն, իսկ հետո նաև դաշտ մտցրեց Միխաել Պրոբստին Օլիվեր Կանի փոխարեն։ Խաղի մրցավար Լուտց Վագները չնկատեց մարզչի սխալը ու խաղն ավարտվեց 2։2 հաշվով։ Ֆորտունան չբողոքարկեց խաղի հաշիվը, որովհետև վերջին տուրից առաջ 2 թիմերն էլ կատարել էին իրենց առջև դրված խնդիրները։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ