Կլարիս Պետաչչի
Կլարիս Պետաչչի իտալ.՝ Clara Petacci | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 28, 1912[1][2] |
Ծննդավայր | Հռոմ, Իտալիա |
Մահացել է | ապրիլի 28, 1945[1][2] (33 տարեկան) |
Մահվան վայր | Մեձեգրա, Տրեմեցցինա, Կոմո, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն |
Գերեզման | Կամպո Վերանո |
Քաղաքացիություն | Իտալիայի թագավորություն և Իտալիայի սոցիալիստական հանրապետություն |
Կրոն | կաթոլիկություն |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ծնողներ | հայր՝ Francesco Saverio Petacci?, մայր՝ Giuseppina Persichetti? |
Clara Petacci Վիքիպահեստում |
Կլարիս Պետաչչի (իտալ.՝ Clarice Petacci, հայտնի է նաև որպես Կլարետա կամ Կլարա (իտալ.՝ Claretta, Clara), փետրվարի 28, 1912[1][2], Հռոմ, Իտալիա - ապրիլի 28, 1945[1][2], Մեձեգրա, Տրեմեցցինա, Կոմո, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն), իտալացի ազնվական կին։
Բենիտո Մուսոլինիի վերջին սիրուհին։ Զոհվել է նրա հետ միասին։
Ծագում և կապ Մուսոլինիի հետ
Ծնվել է բժիշկ Ֆրանչեսկո Պետաչչիի ընտանիքում, որը գլխավորել է Հռոմի կլինիկաներից մեկը և միաժամանակ եղել է Հռոմի Պիոս XI պապի անձնական բժիշկը։ Վաղ մանկությունից դարձել է Մուսոլինիի մոլեռանդ երկրպագուն։ Աղջիկը գրել է նրան նամակներ, որոնք, սակայն, Մուսոլինիին չեն հասել՝ մնալով քարտուղարությունում։ 1932 թվականի ապրիլի 24-ին ավտոմոբիլային զբոսանքի ժամանակ նա հանդիպել է Մուսոլինիին և ամեն ինչ արել նրա ուշադրությունը գրվելու համար, դրանից հետո նրանց միջև հարաբերություներ են սկսվել։ Նա այդ ժամանակ նշանված է եղել ռազմաօդային ակադեմիայի լեյտենանտ Ռիկարդո Ֆեդերիչեի հետ (բաժանվել է նրանից 1936 թվականին), Մուսոլինին ևս ամուսնացած էր Ռաքել Մուսոլինիի հետ։ Կլարայի և Մուսոլինիի տարիքային տարբերությունը մոտ 30 տարի էր։
Նրանց մտերմությունը բարձրացրեց Պետաչչի ընտանիքի վարկանիշը, մասնավորապես նրա եղբայրը` Մարչելո Պետաչչին մեծ հովանավորություն է ստացել։ 1939 թվականին Կլարան շքեղ «Կամիլուչչա» կալվածքն է ստացել Հռոմի կենտրոնում։
1943-1945 թվականներ
Մուսոլինիի տապալումից հետո Կլարան ձերբակալվել է (1943 թվականի հուլիսի 25-ին) և պահվել կալանքի տակ, ազատ է արձակվել սեպտեմբերի 8-ին այն բանից հետո, երբ Կասիբիլում կնքվել է զինդադար։ Դրանից հետո ընտանիքը տեղափոխվել է Հյուսիսիային Իտալիա, որը գտնվում էր գերմանական զորքերի վերահսկողության տակ։ Կլարային տրամադրվեց կալվածք Գարոդոնում՝ մոտիկ Մուսոլինիի «մայրաքաղաք» Սալոյին։
Ապրիլի 23-ին Պետաչչի ընտանիքը (բացառությամբ Կլարայի և Մարչելոյի) գտնվում էր Միլանում և ինքնաթիռով տեղափոխվել է Մադրիդ։
Մահ
1945 թվականի ապրիլի 27-ին Մուսոլինին, Կլարան և մի քանի ֆաշիստ առաջնորդներ փորձել են դուրս գալ Իտալիայից՝ գերմանական բեռնատար մեքենաների շարասյան մեջ թաքնվելով։ Սակայն պահակախումբը կանգնեցվել է 52-րդ գարիբալդիական խմբի կողմից։ Երկկողմանի կրակոցներից հետո պարտիազնները համաձայնվել են, որ գերմանացիներն անցնեն միայն մեկ պայմանով` իտալացի ֆաշիստներին հանձնելու դեպքում։ Մուսոլինիին փորձել են անցկացնել որպես գերմանացի` ենթասպայի համազգեստ հագցնելով, ինչի պատճառով էլ Մուսոլինին և Կլարան ստիպված էին բաժանվել։ Սակայն կոմիսար Բիլը և պարտիզան-կոմունիստ Դ. Նեգրին ճանաչել են Մուսոլինիին ու նրան ձերբակալել, իսկ Կլարան կրկին ինքնակամ միացել է նրան։ Ֆաշիստները հատուկ խումբ են ստեղծել Մուսոլինիին ազատելու համար, բայց պարտիզան-կոմունիստները այդ խմբին բացահայտել և ձերբակալել են։ Մուսոլինին և Կլարան տեղափոխվել են Մեձեգրա գյուղ և այնտեղ խիստ գաղտնի պայմաններում ապրել մի գյուղացու տանը։ Ընդ որում՝ դաշնակից հրամանատարները, իմանալով Մուսոլինիի ձերբակալության մասին, պնդում էին և պահանջում էին ազատադիմական կոմիտեից՝ ազատել իրենց դիկտատորին։ Չցանկանալով Մուսոլինիին փոխանցել ամերիկացիներին՝ որոշում է կայացվել նրան մահապատժի ենթարկել։ Այդ նպատակով Մեձեգրա է ուղարկվել գնդապետ Վալերիոյի (Վալտեր Աուդիզիո) ջոկատը։ Մուսոլինիին և Կլարային տեղափոխել են Բելմոնտե կալվածք, որի ցանկապատի մոտ էլ որոշվել է գնդակահարել Մուսոլինիին։ Կլարային առաջարկել են մի կողմ քաշվել, սակայն նա կառչել է Մուսոլինիի թևից և փորձել իր մարմնով պաշտպանել նրան։ Արդյունքում նա մահանում է Մուսոլինիի հետ։
Մուսոլինիի և Կլարայի դիակները բերվել է Միլան, որտեղ նրանց Պյացցա Լորետո հրապարակի բենզալցակայնում գլխիվայր կախել են ոտքերից։ Նրանց հետ կախվել են նաև Սալոյի Հանրապետության՝ պարտիզանների սպանած մի քանի առաջնորդների մարմիններ։ Դրանից հետո պարանները կտրել են, և մարմինները որոշ ժամանակ էլ մնացել են կեղտաջրի առվի մեջ։ Մայիսի 1-ին Մուսոլինիին և Կլարային թաղել են աղքատների համար նախատեսված միլանյան Չիմիտերո Մաջիորե գերեզմանոցում։
Մարչելո Պետաչչին սպանվել է քրոջ հետ նույն օրը՝ պարտիզանների հետ փոխհրաձգության ժամանակ, երբ մեծ գումարով և թանկարժեք իրերով փորձել էր փախչել Շվեյցարիա։
Գրականություն
- А. Виноградова. Конец Муссолини//Вопросы истории, № 5, 1990, стр. 166
- Чиано Галеаццо, Дневник фашиста. 1939—1943. М. : Издательство «Плацъ», Серия «Первоисточники новейшей истории», 2010, 676 с. ISBN 978-5-903514-02-1
- Петаччи Кларетта. Секретный Муссолини. Дневники 1932—1938 гг. М.: Рипол классик, 2013. 528 с. ISBN 978-5-386-05064-1.
Տես նաև
- Մարգարիտա Ցարֆատի` Բենիտո Մուսոլինիի սիրուհիներից
- Եվա Բրաուն՝ Ադոլֆ Հիտլերի սիրուհին, ապա՝ կինը
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- [https://web.archive.org/web/20150209064311/http://www.e-reading.link/book.php?book=130308 Արխիվացված 2015-02-09 Wayback Machine Ռիչարդ Կոլե. Դուչե! Բենիտո Մուսոլինիի վերելքն ու անկումը]
- Քրիստեֆեր Հիբերտ. Բենիտո Մուսոլինի. Կենսագրություն Արխիվացված 2015-02-09 Wayback Machine
- Դուչեի վերջին սերը Արխիվացված 2018-05-02 Wayback Machine
- Մուսոլինի Բենիտո. Կյանքի պատմությունը Արխիվացված 2009-05-19 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլարիս Պետաչչի» հոդվածին։ |
|