Կլեմենս Շանյավսկի
Կլեմենս Շանյավսկի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 23, 1849 |
Ծննդավայր | Լյուբլին, Լյուբլինի գավառ, Լուբլինի նահանգ, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | մարտի 21, 1898 (48 տարեկան) |
Վախճանի վայր | Օտվոցկ, Otwock County, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան |
Գերեզման | Lipowa Street cemetery, Lublin |
Գրական անուն | Klemens Junosza[1] |
Մասնագիտություն | գրող և լրագրող |
Լեզու | լեհերեն |
Քաղաքացիություն | Լեհաստան և ![]() |
Ամուսին | Karolina Szaniawska? |
Զավակներ | Władysław Junosza-Szaniawski? |
![]() | |
![]() |
Շանյավսկի Կլեմենս (լեհ.՝ Klemens Szaniawski, նոյեմբերի 23, 1849, Լյուբլին, Լյուբլինի գավառ, Լուբլինի նահանգ, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն - մարտի 21, 1898, Օտվոցկ, Otwock County, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան), լեհ գրող, վիպագիր, ֆելիետոնիստ, լրագրող[2]։
Կենսագրություն
Կլեմենս Շանյավսկին ծնվել է 1849 թվականի նոյեմբերի 23-ին, Լյուբլին քաղաքում, դատախազի օգնականի ընտանիքում։
Վաղ տարիքում որբացել է, 1862-1865 թվականներին Լուկուվում և Սեդլցեում սովորել է պիարիստների մոտ։ Ծանր նյութական պայմանների պատճառով նա չի ավարտել դասընթացը և վերադարձել է Լյուբլին, որտեղ աշխատանքի է ընդունվել հաշվապահական պալատում[3]։
1875 թվականին նա բնակություն է հաստատել Վարշավայում, որտեղ աշխատել է որպես գույքի կառավարիչ, սկսել է իր կարիերան գրականության և լրագրության ոլորտում։
1877-1883 թվականներին եղել է «Էխո» (լեհ.՝ Echo) թերթի խմբագրության քարտուղար։ Որոշ ժամանակ նա խմբագրել է «Ճանապարհորդ» («Wędrowiec») շաբաթաթերթը։ Հոդվածներ է հրապարակել լյուբլինյան թերթերում։
Կլեմենս Շանյավսկին մահացել է 1898 թվականի մարտի 21-ին, Օտվոցկա առողջարանում, տուբերկուլյոզից։ Նրան թաղել են Լյուբլինի Լիպովա փողոցում գտնվող գերեզմանատան ընտանեկան գերեզմանում։
Գրողի պատվին Լյուբլինում և Կրակովում փողոցներ են անվանակոչվել։
Ստեղծագործություն
1874 թվականին Կլեմենս Շանյավսկին հրապարակել է իր առաջին գրական ստեղծագործությունները։ Մի շարք նովելների, պատմվածքների ժողովածունների, ֆելիետոնների, ուրվագծերի, էսսեների և զավեշտական փոքրիկ երկերի հեղինակ է։ Շանյավսկու ստեղծագործությունների հիմնական թեմաներն են եղել լեհ գյուղացիների, մանր ազնվականության, քաղաքաբնակների, վարշավյան հրեաների կյանքի ռեալիստական պատկերումը։
Ընտրված ստեղծագործություններ
- Rola, 1884
- Z mazurskiej ziemi, (պատմվածքների ժողովածու, (1884))
- Z antropologii wiejskiej (1888)
- Przy kominku, 1896 (պատմվածքների ժողովածու)
- Pan sędzia, (պատմվածք,)1887))
- Obrazki szare, (1890)
- Z zapadłych kątów (1891)
- Pająki, (պատմվածք, (1894))
- Z Warszawy. Nowelle, (պատմվածքների և նովելների ժողովածու, (1894))
- Z jednego strumienia (նովելների ժողովածու)
- Żywota i spraw Symchy Borucha Kaltkugla ksiąg pięcioro, (1895)
- Fotografie wioskowe, (1895)
- Przy kominku (1896)
- Z pola i z bruku, (1897)
- Na zgliszczach, (1898)
- Monologi (1894—1898)
- Drobiazgi (մանր երգիծական ստեղծագործությունների ժողովածու, (1898)) և այլն
Ծանոթագրություններ
- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Юноша // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.
- ↑ «Юноша, Клеменс». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{cite book}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Գրականություն
- «Юноша, Клеменс». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{cite book}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Արտաքին հղումներ
- Szaniawski Klemens, pseud. K. Junosza Արխիվացված 2019-12-07 Wayback Machine(լեհ.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլեմենս Շանյավսկի» հոդվածին։ |
|