1922-1925 թվականներին խմբագրել է «Պրավդա խուդոբի» («չեխ․՝ Pravda chudoby»), «Տլաս լիդու» (չեխ․՝ «Hlas lidu») թերթերը։ 1925 թվականին ընտրվել է ՉԿԿ ԿԿ-ի քաղբյուրոյի անդամ, 1929 թվականին՝ գլխավոր քարտուղար, 1945 թվականին՝ նախագահ։ 1938 թվականից ապրել է Մոսկվայում։ Խորհրդային բանակի կողմից Չեխոսլովակիայի մի մասի գրավումից հետո մտել է Կոշիցեի ազգային ճակատի (1945 թվականի ապրիլի 4) առաջին կառավարության կազմի մեջ։ 1946 թվականին ղեկավարել է կոալիցիոն կառավարությունը։ 1948 թվականի պետական հեղաշրջումից հետո հետո կազմել է նոր կառավարություն։ 1948-1953 թվականներին եղել է Չեխոսլովակյան Հանրապետության նախագահ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 163)։