Կլեո դե Մերոդ
Կլեո դե Մերոդ ֆր.՝ Cléo de Mérode | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 27, 1875[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզի 5-րդ շրջան, Փարիզ[4] |
Մահացել է | հոկտեմբերի 17, 1966[1][2][3][…] (91 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզի 8-րդ շրջան, Փարիզ |
Գերեզման | Պեր Լաշեզ |
Քաղաքացիություն | Ֆրանսիա և Բելգիա |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Կրթություն | Paris Opera Ballet? |
Մասնագիտություն | բալետի պարող, բնորդ և muse |
Ծնողներ | հայր՝ Carl von Merode? |
Ստորագրություն | |
Cléo de Mérode Վիքիպահեստում |
Կլեո դե Մերոդ (ֆր.՝ Cléo de Mérode, լրիվ անունը Կլեոպատրա Դիանա դե Մերոդ, անգլ.՝ Cléopatra Diane de Mérode; սեպտեմբերի 27, 1875, Փարիզ — հոկտեմբերի 11, 1966, Փարիզ), ֆրանսիացի պարուհի, Հիասքանչ դարաշրջանի աստղ[5]։
Կենսագրություն
Կլեո դե Մերոդը ավստրիացի, բելգիական վան Մերոդ ազնվական տոհմից՝ բնապատկերի նկարիչ Կարլ Ֆրայհեր դե Մերոդի (1853-1909) դուստրն էր[6][7]։ Նրանց ազնվական տոհմը ընտանեկան տարբեր կապեր ուներ եվրոպական ազնվական շատ ընտանիքների հետ։
Կլեոն ավարտել է Փարիզի օպերային կից բալետի դպրոցը։ 11 տարեկանից ելույթ է ունեցել բեմում։ 1900 թվականին Փարիզի միջազգային ցուցահանդեսում Կամբոջայի պարերով է հանդես եկել։ Պարել է Ֆոլի Բերժեում։ Ելույթներ է ունեցել Համբուրգում, Բեռլինում, Պետերբուրգում, Բուդապեշտում, Նյու Յորքում։ Օժտված է եղել առանձնահատուկ գեղեցկությամբ և բնորդ է եղել բազմաթիվ նկարիչների, քանդակագորխների ու լուսանկարիչների համար։
Նրան նկարել են Դեգան, Տուլուզ Լոտրեկը, Բոլդինին, Ֆրիդրիխ Ավգուստ ֆոն Կաուլբախը Ֆրանց ֆոն Լենբախը, լուսանկարել են Լեոպոլդ Ռոյտլինգերը, Ֆելիքս Նադարը և նրա որդին՝ Պոլը։ Նրա լուսանկարներով բացիկները մեծ ժողովրդականություն էին վայելում 19-րդ դարի վերջին — 20-րդ դարի սկզբին։ «Իլուստրասիոն» ամսագիրը 1896 թվականին 130 ժամանակակից գեղեցկուհիներից Կլեոյին գեղեցկության թագուհի էր ընտրել։
1896 թվականին Փարիզի սալոնում քանդակագործ Ալեքսանդր Ֆալգիերի ներկայացրած՝ «Պարուհին» քանդակը մեծ սկանդալ առաջ բերեց[8]։ Արձանը մերկ էր, բայց Կլեոն պնդում էր որ արձանի միայն գլխի համար էր կեցվածք ընդունել, իսկ մարմինն ուրիշինն է։ Շատ ժամանակակիցներ գտնում էին, որ քանդակագործը օգտագործել է պարուհու մարմնի մուլյաժը։ Այդ կարծիքին էր նաև Պոլ Գոգենը։
Կլեոյի բազմաթիվ երկրպագուների մեջ էր նաև Բելգիայի թագավոր Լեոպոլդ II-ը, ինչի մասին պարուհին գրել է իր հիշողություններում։ Սրա համար փարիզեցիները կատակով Լեոպոլդին Կլեոպոլդ էին անվանում։
Կլեո դե Մերոդը թաղված է Պեր Լաշեզ գերեզմանատանը։
Պատկերասրահ
-
Կլեո դե Մերոդ, Լեոպոլդ Ռոյտլինգերի լուսանկարը, մոտ․՝ 1897 թ․
-
Կլեո դե Մերոդը 1905 թվականին
-
Կլեո դե Մերոդը 1910 թվականին
Կինո
- 1926 թվականին Կլեո դե Մերոդը նկարահանվել է գերմանական Frauen der Leidenschaft կինոնկարում։
- Վիենայում Կլեո դե Մերոդը դառնում է Գուստավ Կլիմտի ուշադրության առարկան, հետագայում նրանց հարաբերությունները ներառվեցին Ռաուլ Ռուիսի «Կլիմտ» (2006 կինոնկարում (գլխավոր դերերում Ջոն Մալկովիչ և Սոֆրոն Բարոուզ)։
Հետաքրքիր
- Բելգիայի թագավոր Լեոպոլդ II-ը Կլեոյի խորհրդով ֆինանսավորել է Փարիզի մետրոպոլիտենի կառուցումը[9]։
- Կլեո դե Մերոդը ռուսական բալետում առաջին կինն է, որ տղամարդու հետ զուգապար է պարել[9]։
Հիշողություններ
- Le Ballet de ma vie. Paris: Pierre Horay, 1955 (ֆր.) (վերահրատարակվել է 1985 թվականին)
Գրականություն
- Nos jolies actrices photographiées par Reutlinger. Paris: Ludovic Baschet, 1896
- Reissmann C. Cleo de Merode der Glückstraum einer Tänzerin; Roman. Heidenau: Mitteldeutsche Verlagsanstalt, 1921 (роман переведен на несколько языков)
- Göransson S. Cleo de Merode: en dansös' lyckodröm: romantiserad skildring. Stockholm; Malmö: Förlaget Union, 1928
- Ochaim B., Balk C. Varieté-Tänzerinnen um 1900: vom Sinnenrausch zur Tanzmoderne. Frankfurt/Main: Stroemfeld/Roter Stern, 1998
- Golbin P., Leclercq J.-P. Garde-robes: Intimités dévoilées, de Cléo de Mérode à. . . Paris: Union centrale des arts décoratifs; Musée de la mode et du textile, 1999
- Corvisier C. Cléo de Mérode et la photographie: la première icône moderne. Paris: Éditions du Patrimoine, 2007
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Anguera J. E. Enciclopedia universal ilustrada europeo-americana (իսպ.) — Editorial Espasa, 1905. — Vol. Suplemento 1965 - 1966. — P. 380—381. — ISBN 978-84-239-4500-9
- ↑ 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ Archives de Paris
- ↑ Jaffe, Aaron, and Goldman, Jonathan (2010). Modernist Star Maps: Celebrity, Modernity, Culture. Ashgate Publishing, Ltd. p. 137. ISBN 0754666107. (անգլ.)
- ↑ Die Schönste der Schönen: Geschichte der Miss Austria 1929-2009, Elisabeth Patsios, 2009, pg 188 (անգլ.)
- ↑ A collector's vision: the 1910 bequest of Matthias H. Arnot, Rachael Sadinsky, 1989, pg 96 N.b. 'Freiherr', rather than a middle name, is a title originating in the Holy Roman Empire equivalent to Baron (անգլ.)
- ↑ Michael Garval on Cléo de Mérode’s Postcard Stardom
- ↑ 9,0 9,1 Тайна Клео де Мерод (ռուս.)
Արտաքին հղումներ
- Большая коллекция фотографий и открыток с изображением Клео де Мерод Արխիվացված 2015-10-02 Wayback Machine (ռուս.)
- Фотографии Արխիվացված 2013-07-02 Wayback Machine(ռուս.)
- Литография Тулуз-Лотрека, 1895 Արխիվացված 2012-02-04 Wayback Machine (ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլեո դե Մերոդ» հոդվածին։ |
|