Կկուներ

Կկուներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Կկվանմաններ
Ենթակարգ Կկուներ
Լատիներեն անվանում
Cuculus
Linnaeus, 1758


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 177821
NCBI 33592
EOL 78291

Կկուներ, իսկական կկուներ (լատին․՝ Cuculi), կկվանմանների կարգի թռչունների ենթակարգ։

Արտաքին կառուցվածք

Միջին չափի թռչուններ են, կտուցը թեթևակի ցած է թեքված։ Պոչը երկար է, աստիճանաձև։ Փետուրները կարճ են, ամուր, մոխրագույն, սև, սպիտակ կամ դարչնագույն։ Ապրում են ծառերի, թփերի միջավայրում։ Որոշ մասը մոնոգամ է, կան նաև պոլիգամներ։ Կկուներից շատերը բներ են պատրաստում և թխսում սեփական ձվերի վրա։ Բնային մակաբույծ տեսակները ձվերը դնում են հարևան թռչունների բներում և չեն թխսում։ Ապրում են ամենուրեք, բացի Անտարկտիդայից։ Հայտնի է 1 ընտանիք, 38 սեռ, 128 տեսակ։ Հայաստանում տարածված է սովորական կկուն (Cuculus conorus

Աղբյուրներ

  • Հայկական Հանրագիտարան


Ընթերցե՛ք «կկուներ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 485
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կկուներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կկուներ» հոդվածին։