Կոբի Բել (անգլ.՝ Coby Bell, մայիսի 11, 1975(1975-05-11), Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, հայտնի է «Երրորդ հերթափոխ» (1999—2005), «Խաղ» (2006—2015) և «Սև նշան» (2010—2013) սերիալներում մարմնավորած դերերով։
Կյանք և կարիերա
Բելը ծնվել է Օրինջի շրջանում (Կալիֆորնիայի նահանգ), սպիտակ կնոջ և սևամորթ դերասան Միշել Բելի խառը ընտանիքում[1]։ Նա ավարտել է Կալիֆորնիա նահանգի համալսարանը Սան Խոսեյում[2] և շուտով սկսել դերասանական կարիերան հեռուստատեսությունում՝ հայտնվելով «Շտապ օգնություն» և «Բաֆի, վամպիրների կործանիչ» սերիալներում։ 1998-1999-ական թվականներին նա նկարահանվել է «Լոս Անջելեսի բժիշկը» սերիալում։
1999 թվականին Բելը «Երրորդ հերթափոխ» սերիալում ստացել է սպա Տաիրոնա Դևիսի դերը։ Ֆիլմում նկարահանվել է 6 եթերաշրջաների ընթացքում մինչև 2005 թվականը։ Նա միակ դերասանն էր, ով նկարահանվել է սերիալի 132 էպիզոդներում[2]։ Սերիալի ավարտից հետո նա Նյու Յորքից տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ շարունակել է կարիերան, խաղալով երկրորդական դեր՝ UPN-ի «Կեսը և կեսը» սիթքոմում։ Բելը նկարահանվել է «Սև նշան» սերիալում մինչև 2013 թվականը։ 2013 թվականին կանոնավոր կերպով վերադարձել է շոու, մինչև 2015 թվականը։ Շուտով շոուի ավարտից հետո նա մշտական դեր է ստացել «Փաստաբան» սերիալում, «Երրորդ հերթափոխ» սերիալի գործընկերոջ՝ Կիմ Ռեիվերի, և Ջոյ Բրաիանտի հետ[3]։
Ֆիլմագրություն
Տարի
| Հայերեն անվանում
| Անգլերեն անվանում
| Դեր
| Ծանոթագրություններ
|
1997 | Ծնողներ
| The Parent 'Hood | Դևիգան
| Էպիզոդ։ «Father Wendell»
|
1997 | Բաֆի, կործանարար վամպիրը
| Buffy the Vampire Slayer | Երիտասարդ մարդ
| Էպիզոդ։ «Reptile Boy»
|
1997 | Շտապ օգնություն | ER | Բրետ Նիկոլսոն
| Էպիզոդ։ «Good Touch, Bad Touch»
|
1998 | Խելոք տղա
| Smart Guy | Էնտոնի Ուիլյամս
| Էպիզոդ։ «Most Hated Man on Campus»
|
1998-1999 | Լոս Անջելեսի բժիշկը
| L.A. Doctors | Պատրիկ Օուեն
| Գլխավոր դեր, 13 էպիզոդ
|
1999 | | ATF | Լրտես Դինկո Բեիտս
| Հեռուստատեսային ֆիլմ
|
1999-2005 | Երրորդ հերթափոխ
| Third Watch | Տաիրոն Դևիս
| Գլխավոր դեր, 132 էպիզոդ
|
2005 | Կես ու կես
| Half & Half | Գլեն
| 3 էպիզոդ
|
2006 | Ընկերուհիններ
| Girlfriends | Ջեիսոն Փիթս
| Էպիզոդ։ «The Game»
|
2006 | | Drifting Elegant | Ռեննի
| |
2006-2009, 2011—2015 | Խաղ
| The Game | Ջեիսոն Փիթս
| Գլխավոր դեր(սեզոն 1-3, 6-8), պատահաան (սեզոն 4-5), 120 էպիզոդ
|
2007 | C.S.I.: Հանցանքի տեղը
| CSI: Miami | Տոնի Դեկկեր
| Էպիզոդ։ «Kill Switch»
|
2007 | Ուրիշը դեմ է ուրիշին
| Showdown at Area 51 | Ջուդ
| Հեռուստատեսային ֆիլմ
|
2008 | Խաղալ արդար
| Ball Don’t Lie | Դրեդ
| |
2010-2013 | Սև նշան
| Burn Notice | Ջեսի Փորթեր
| Գլխավոր դեր, 67 էպիզոդ
|
2014 | Գեղեցկուհինները Կլիվլենդում
| Hot in Cleveland | Բազ
| Էպիզոդ։ «Auction Heroes»
|
2015 | Փաստաբան
| The Advocate | Քրիս
| Օդաչու
|
2017-2018 | Տաղանդավոր
| The Gifted | Ջեիս Տյորներ
| |
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ