Կոթավանք

Կոթավանք
Վանքային համալիր

Կոթավանքը

ՏեղադրությունՀայաստան Հայաստան Գեղարքունիքի մարզ, Ներքին Գետաշեն
ԵրկիրՀայաստան Հայաստան
Պատմական երկիրԲագրատունյաց Հայաստան Բագրատունյաց Հայաստան
ԿրոնադավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ճարտարապետություն
ԿարգավիճակԿանգուն
Ճարտարապ. ոճՀայկական
Կառուցման սկիզբ9-րդ դար
Կոթավանք (Հայաստան)##
Կոթավանք (Հայաստան)
Կոթավանք (Գեղարքունիքի մարզ)##
Կոթավանք (Գեղարքունիքի մարզ)
40°08′29″ հս․ լ. 45°15′52″ ավ. ե.HGЯO
Վիքիպահեստում

Կոթավանք[1][2], վերականգնված հայկական վանական համալիր Հայաստանի Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում, Մարտունուց 5 կմ հեռավորության վրա։ Նախկինում գյուղը կոչվում էր Կոթ և հանդիսանում էր Սյունի նախարարական տոհմի Հայկազուն ճյուղի իշխանանիստ ավանը։ Հենց այդ Հայկազուն իշխաններն էլ կառուցել են Կոթավանքը որպես տոհմական դամբարան։ Այժմ այն վերականգնվում է։

Գեղարքունիքի մարզի միջնադարյան նշանավոր հուշարձաններից մեկն է Կոթավանքը կամ Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը կառուցվել է 9-րդ դարի վերջին՝ պատմական Կոթ քաղաքում։ Կոթավանքը կառուցել է Գրիգոր Սուփան իշխանը՝ Սյունիքի տեր Վասակ Սյունու և Հայոց թագավոր Աշոտ Բագրատունու աղջկա՝ Մարիամի որդին։ Այն գտնվում է ներկայիս Մարտունու տարա­ծաշրջանի Ներքին Գետաշեն գյուղում[3]։

Ծանոթագրություններ

  1. «ԿՈԹԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ ԿԱՄ ԿՈԹԱՎԱՆՔ». Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության.
  2. «ԿՈԹԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ ԿԱՄ ԿՈԹԱՎԱՆՔ».
  3. «Ներքին Գետաշեն. Կոթավանք». mskh.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 8-ին. {cite web}: Text "«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր" ignored (օգնություն)