Կոկիա (վրացերեն՝ გოკიო՝ Կոկիա), հայաբնակ բնակավայր ՎրաստանիԱխալքալաքի մունիցիպալիտետում, պատմական Ջավախքի գավառի տարածքում, շրջկենտրոն Ախալքալաքից 18 կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Գյուղում բնակվում է 128 ընտանիք։ Բնակչության ընդհանուր քանակը կազմում է 550 մարդ։
Կոկիայում և մերձակայքում գոյություն են ունեցել 7 ավերակ եկեղեցիներ։ Դրանցից մեկը, որը գտնվում է գյուղի արևմտյան եզրին, տեղաբնակներին հայտնի է «Յամաջի ժամ» անվամբ և գրեթե ավերակ է։ Գյուղամիջում պահպանվել են նաև «Շտաբի ժամ» անվամբ հայտնի եկեղեցու հիմնապատերը։ «Զիարաթ», «Տարբողոզ», «Միրթազին չայիր» և «Չաթալ յողան» հնավայրերում են գտնվում մի շարք եկեղեցիների ավերակներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 526)։