Կոմիշե օպեր
Էատրոնի շենքը
Թատրոնի դահլիճը
Թատրոնի բեմը
Կոմիշե Օպեր (գերմ. ՝ Komische Oper ), օպերային թատրոն Բեռլինում , Գերմանիայի երաժշտական առաջատար թատրոններից։ Բացվել է 1947 թվականին, Յոհան Շտրաուսի «Չղջիկ» օպերետի բեմադրությամբ։
Բեմադրություններ
«Կոմիշե Օպերի»-ի ստեղծագործական սկզբունքները մարմնավորող լավագույն բեմադրություններից են՝ Ժորժ Բիզեի «Կարմեն» (1949 ), Գերմանիայի ազգային մրցանակի արժանացած հինգ օպերա (Կառլ Մարիա ֆոն Վեբերի «Ազատ նետաձիգը», 1951 , Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Կախարդական սրինգ» , 1954 , Ցանաչեկի «Խորամանկ աղվես», 1956 , Ջուզեպպե Վերդիի «Օթելլո» , 1959 , և Բեդրժիխ Սմետանայի «Վաճառված հարսնացուն», 1960 ), Մատուսի «Վերջին կրակոց» (1967 ), Սերգեյ Պրոկոֆևի «Սեր առ երեք նարինջները» (1968 ), Ջորջ Գերշվինի «Պորգի և Բես» (1970 )։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 538 )։
The article is a derivative under the Creative Commons Attribution-ShareAlike License .
A link to the original article can be found here and attribution parties here
By using this site, you agree to the Terms of Use . Gpedia ® is a registered trademark of the Cyberajah Pty Ltd