Կոնգուր (ույգ.՝ قوڭۇر تاغ, «դարչնագույն լեռ», չինարեն՝ 公格尔山, Gōnggé'ěr Shān, մոնղ.՝ Хонгор Таг), լեռնային զանգված չինական Պամիրա մասում, որը գտնվում է Սինցզյան-Ույգուրական ինքնավար շրջանի տարածքում։ Վերին Կոնգուր (7649 մետր), Կոնգուրտյուբե (7530 մետր), Մուզթագ-Աթա (7546 մետր), Կոնգուրզմուզթագ լեռնաշղթայի բարձր գագաթները։
Կոնգուրը գտնվում է Մուզթագ-Աթա լեռների հյուսիսում և Կարակել լճի հյուսիս-արևելքում։ Մինչև 1900 թվականը այն եվրոպացիների համար բաց չի եղել։ Հետագայում կառուցվել է Կարակորումի խճուղին, որը կապել է Չինաստանը և Պակիստանը միմյանց, այդ պատճառով Կոնգուրը դարձել է ավելի մատչելի։ 1981 թվականի հուլիսի 5-ին Քրիս Բոնինգտոնի ղեկավարությամբ բրիտանական արշավախումբը կատարել է իր առաջին ճանապարհորդությունը դեպի Կոնգուր[1]։ 1956 թվականին Ե. Ա. Բելեցկովի գլխավորությամբ խորհրդա-չինական արշավախումը նվաճել է Կոնգուրտյուբեն։ Գագաթների միջև եղած հեռավորությունը կազմել է 10 կիլոմետր։
Լեռների վերին մասը ծածկված է սառույցով։ Կունգուրի հյուսիսային լանջը սնուցում է կենտրոնական և արևելյան Կարայալյակ սառցադաշտի մասնաճյուղը։ Կոնգուրի հարավային լանջին է թափվում Չիմգեն սառցադաշտի կենտրոնական ճյուղը, իսկ արևելյան կողմից սնուցում է ստանում հյուսիսային մասնաճյուղը։ Կարայալյակի և Չիմգենի երկարությունը կազմում է համապատասխանաբար 18,3 կմ և 21,3 կմ, սակայն ունեն նաև առավել ցածր լեզուներ (2750 և 3080 մ)։ Երկու սառցադաշտերն ունեն ընդլայնված արոտավայրեր։ Այդ արոտավայրերում բավականին հաճախ հանդիպում են յուրդ հովիվները։
Կոնգուրի լանջերը առավելապես մերկ են, ստորին գոտում, հյուսիսում և hյուսիս-արևելքում գրեթե կա բուսականություն։ Հիմնականում աճում է լեռնային գիհ և չիչխան։