Կոնստանտինոս Խալկիաս

Կոնստանտինոս Խալկիաս
Քաղաքացիությունը  Հունաստան
Ծննդյան ամսաթիվ մայիսի 30, 1974(1974-05-30)[1][2][3] (50 տարեկան)
Ծննդավայր Լարիսա, Հունաստան
Հասակ 199 սանտիմետր
Դիրք դարպասապահ

Կոնստանտինոս «Կոստաս» Խալկիաս (հուն․՝ Κωνσταντίνος «Κώστας» Χαλκιάς, մայիսի 30, 1974(1974-05-30)[1][2][3], Լարիսա, Հունաստան), հույն ֆուտբոլիստ, դարպասապահ, որն ավարտել է ֆուտբոլային կարիերան 2012 թվականին։

Կարիերա

Մասնագիտական կարիերան սկսել է 1995 թվականին «Պանաթինաիկոս» ֆուտբոլային ակումբում, 1996 թվականին տեղափոխվել է Աթենքի «Ապոլոն»։ 1998 թվականին վերադարձել է «Պանաթինաիկոս», այնուհետև 2001 թվականից 2 մրցաշրջան խաղացել է «Իրակլիս» ակումբում, որից հետո 2003 թվականին կրկին վերադարձել է «Պանաթինաիկոս»։ 2005 թվականին 5 հանդիպում է անցկացրել «Պորտսմուտի» կազմում, իսկ 2006 թվականին տեղափոխվել է Իսպանիայի «Ռեալ Մուրսիա» ակումբ[4], որի համար նա խաղացել է երկու հանդիպում։ Նույն 2006 թվականի ամռանը տեղափոխվել է «Արիս» ֆուտբոլային ակումբ[5], իսկ 2008 թվականի մայիսի 28-ին երկամյա պայմանագիր է կնքել «ՊԱՕԿ» ակումբի հետ[6]։

2002 թվականից խաղում է Հունաստանի ազգային հավաքականում։ 2004 թվականի Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության չեմպիոն է, 2008 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։ 2012 թվականի Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության համար հայտագրված թիմերի բոլոր խաղացողների շրջանում ամենատարիքով ֆուտբոլիստն էր։

Նվաճումներ

Պանաթինաիկոս

Հունաստանի հավաքական

  • Եվրոպայի չեմպիոն (1), 2004

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ