Կոնֆետ (լատին․՝ confectum՝ «պատրաստված է»), արտադրանք՝ պատրաստված տարասեռ շաքարներից և շոկոլադից։ կոնֆետներ են կոչվում նաև շաքարի մեջ թաթախած մրգերը։
«Կոնֆետներ» եզրույթը առաջացել է դեղագործների մասնագիտական ժարգոնից։ 16-րդ դարում կոնֆետ էին կոչվում մշակված կամ շաքարի մեջ թաթախած միրգն ու մուրաբաները, որոնք օգտագործվում էին բժշկական նպատակներով[1][2][3]։ Հետագայում եզրը ավելի լայն իմաստ ստացավ և վերաբերեց հրուշակեղենի և անուշեղենի որոշ տեսականու[4]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 586)։