Կոշլյուն (խորվ.՝ Košljun, իտալ.՝ Cassione), խորվաթական փոքրիկ կղզի 72426 քառ. մետր մակերեսով[1], գտնվում է Կրկի ծովախորշում։ Ափագծի երկարությունը 1,083 կմ է[1]։
Հեռավորությունը Կրկի կղզուց կազմում է մոտ 190 մետր, ափը ունի նավամատույց։ Կզղու բնակիչներն են Ֆրանցիսկյան միաբանության կուսակրոն վանականները (5 մարդ)։ Կղզում է գտնվում Ֆրանցիսկյան վանքը (Կոշլյուն)` «Ավետում» եկեղեցիով և մի քանի հին զանգակատներով։ Վանքի մուտքի մոտ է գտնվում Ֆրանցիսկ Ասսիզեցու գայլի հետ արձանը[2]։
Վանքում կա գրադարան, ազգագրական թանգարան, ճարտարապետական թանգարան և եկեղեցական արվեստի թանգարան։ Վանքի շուրջն անտառ է, բուսաբանական այգի և ձիթենու պուրակ։