Կոռնետ (ֆր.՝ cornet, լատին․՝ cornu՝ եղջյուր), փողային երաժշտական գործիք։ Կազմված է միմյանց կցված, լայնվածքով վերևում՝ մխոցավոր (պոմպային), ներքսում՝ գլանաձև կափույրիկավոր կոռնետներ՝ ավարտվող գլանաձև և կոնաձև արույրե փողերից, կափույրիկների մեխանիզմից, դնովի մունդշտուկից։
Իրանի երկարությունը (առանց մունդշտուկի) 295-320 մմ է։ Կոռնետը օպերային, սիմֆոնիկ և փողային (գրավում է գլխավոր տեղ) նվագախմբերի կազմի մեջ է։