Կորալյան ծով (անգլ.՝ Coral Sea), կիսափակ ծովԽաղաղ օվկիանոսում, որն ընկած է Ավստրալիայի, Նոր Գվինեայի և Նոր Կալեդոնիայի միջև։ Տոռեսի նեղուցով միացած է Հնդկական օվկիանոսին։ Մակերևույթի մակերեսը 4 791 հազար կմ² է։ Առավելագույն խորությունը՝ 9 140 մ, միջին խորությունը՝ 2394 մ։ Մարջանների ծովում կան բազմաթիվ մարջանային խութեր և կղզիներ, այնպիսիք, ինչպիսին են՝ Ուիլիս, Տրեգերոս, Բամտոն, Չեստերֆիլդ։ Ամենահայտնիի խութերից մեկն է Մեծ սահմանային արգելախութը, որը ամենամեծ մարջանային խութն է աշխարհում։
Հատակը խիստ կտրտված է։ Հոսանքներն առաջացնում են ցիկլոնային շրջապտույտ, որի արևմտյան ծայրամասերից սկիզբ է առնում Արևելա-Ավստրալիական հոսանքը։ Ջրի միջին ջերմաստիճանը հարավում օգոստոսին 19 °C է, փետրվարին՝ 24 °C, հյուսիսում շուրջ տարին՝ 27 °C-28 °C, աղիությունը՝ 34,5-35,5°/00։ Կան շնաձկներ և թռչող ձկներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 643)։