Կորոնել Օվյեդո
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Կորոնել Օվյեդո | |||||
իսպ.՝ Coronel Oviedo | |||||
| |||||
Քաղաքի փողոցներից մեկը | |||||
Երկիր | Պարագվայ | ||||
Դեպարտամենտ | Կաագուասու | ||||
Համայնք | Կաագուասու | ||||
Հիմնադրված է | 1758 թ. | ||||
Մակերես | 878,8 կմ² | ||||
ԲԾՄ | 170 մ | ||||
Պաշտոնական լեզու | Իսպաներեն | ||||
Բնակչություն | 52 400 մարդ (2006) | ||||
Խտություն | մոտ 101,57 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC-4 | ||||
Հեռախոսային կոդ | 0521 | ||||
Փոստային դասիչ | 050101–050143[1] | ||||
Պաշտոնական կայք | mco.gov.py | ||||
| |||||
Կորոնել Օվյեդո (իսպ.՝ Coronel Oviedo), քաղաք Պարագվայում։ Կաագուասու դեպարտամենտի վարչական կենտրոնն է։ Հեռավորությունը Ասունսյոն քաղաքից կազմում է 150 կիլոմետր։ Կորոնել Օվյեդոն 2003-2008 թվականներին Պարագվայի նախագահ Օսկար Նիկանոր Դուարտեի Ֆրուտոսի ծննդավայրն է։
Ըստ 2006 թվականի տվյալների քաղաքի բնակչությունը կազմում է 52,400 մարդ։ Քաղաքը կարևոր տրանսպորտային կետ է Ասունսյոն - Սյուդադ դել Էստե մայրաղու վրա։
Քաղաքի սկզբնական անվանումն է եղել Նուեստրա Սենյորա դել Ռոսարիո դե Ախոս (իսպ.՝ Nuestra Señora del Rosario de Ajos), ինչը նշանակում է «Աստվածածին Ռոսարիա Սխտոր», քանի որ սխտորի աճեցումը այստեղ կարևոր գործերից մեկն էր և քաղաքում առևտրի զարգացման գլխավոր ռեսուրսային բազան էր։ Այսօր քաղաքի մականունն է «Աշխատանքի կապիտալ» (իսպ.՝ Capital de trabajo)։
Մեր օրերին քաղաքում և ագլոմերացիայում զարգացած է կամ զարգացման վիճակում է գտնվում է գյուղտնտեսությունը (աճեցնում են նարինջ, ցխախոտ, շաքարավազի բույսեր), փայտի և թղթի արդյունաբերությունը և անասնաբույծթյունը։
Կորոնել Օվյեդոն Հռոմա-Կաթոլիկ եկեղեցու երկրի թեմերից մեկի կենտրոնն է։ Այստեղ գտնվում է կաթոլիկ եկեղեցու մար տաճարը։
Գրականություն
- «Coronel Oviedo». Encyclopædia Britannica from Encyclopædia Britannica 2007 Ultimate Reference Suite.