Բնակչությունը կազմում է 845 մարդ, բնակչության խտություն՝ 14 մարդ/կմ²։ Զբաղեցնում է 62 կմ² մակերես։ Փոստային ինդեքս՝ 64040։ Հեռախոսային կոդ՝ 0861[1]։
Բնակչության մեծ մասն ապրում է Կորտինոյի շրջակայքում ցրված փոքր գյուղերում։ Բնակչությունը դանդաղորեն նվազել է վերջին տարիներին, քանի որ մարդիկ տեղափոխվել են ավելի մեծ և զարգացած Տերամո։ Մինչև 1816 թվականը Կորտինոն դեռ երկու Սիցիլիաների թագավորության մաս է կազմել։ Կորտինոն այն 29 լեռնային գյուղերից մեկն է, որոնք ձևավորել են «Stato di Roseto»-ն, ինչպես այն ժամանակ անվանել են Աբրուցո Ուլտեորիորե I, որն այսօր հայտնի է որպես Տերամոյի նահանգ։ Վարչական փոփոխությունները տեղի են ունեցել 1868 թվականին՝ Իտալիայի միավորումից հետո, երբ վերացվել է Վալե Սան Ջովանիի համայնքային կարգավիճակը։ Կոլեգիլեսկոն, Կազանովան և Ֆաետոն այդ ժամանակ ընդգրկված են եղել Կորտինոյի կոմունայի կազմում։
Կորտինոյի կոմունալ արխիվները գրեթե ամբողջությամբ ոչնչացվել են 1943 թվականին։