Կուբայի դրոշ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կուբայի դրոշ | |
---|---|
Տեսակ | ազգային դրոշ և դրոշ |
Երկիր | Կուբա |
Իրավասության տարածք | Կուբա |
Նշան | 🇨🇺 |
Հարաբերություն | 2:1 |
Ընդունված է | մայիսի 20, 1849 |
Գույներ | կապույտ, սպիտակ և կարմիր |
Պատկերված է | դաշտ, bar?, Կանոնավոր եռանկյուն և հնգաթև աստղ |
Նախագծող | Narciso López? |
Կուբայի դրոշը զինանշանի և օրհներգի հետ միասին համարվում է Կուբայի պետական խորհրդանիշերից մեկը։
Պատմություն
Կուբայի պետական դրոշը պաշտոնապես ընդունվել է 1902 թ. մայիսի 20-ին։ Այն հայտնի է «Միայնակ աստղ» անունով, որը մշակվել է 1848 թ. «La Verdad» թերթի գլխավոր խմբագիր Միգել Տոլենիի և գեներալ Նարսիսո Լոպեսի կողմից։ Դրոշի առաջին կրկնօրինակը պատրաստվել է Էմիլիա Տոլոնիի կողմից և այժմ պահպանվում է հեղափոխության թանգարանում՝ Կուբայի մայրաքաղաք Հավանայում։
Առաջին անգամ բարձացվել է 1850 թ. մայիսի 19-ին Կարդենասում՝ գեներալ Լոպեսի զինված ջոկատների վայրէջքից հետո։ 1898 թ. ԱՄՆ-ն սկսեց պատերազմը Իսպանիայի հետ, որում հաղթանակ տարավ։ Կուբան դառնում է կախյալ ԱՄՆ-ից և հունվարի 1-ին 1899 թ. դրոշը փոխվում է ԱՄՆ-ի դրոշով։
1902 թ. մայիսի 20-ին հռչակվում է Կուբայի հանրապետություն և Էլ-Մորո բերդի վրա պաշտոնապես բարձրացվում է մինչև այժմ գոյություն ունեցող Կուբայի պետական դրոշը։
Նկարագրություն
Դրոշը բաղկացած է հինգ հավասար հորիզոնական շերտերից՝ երեք կապույտ և երկու սպիտակ։ Դրոշի ձախ անկյունում պատկերված է կարմիր հավասարակողմ եռանկյունի, որի կենտրոնում պատկերված է հինգկողմանի աստղ։ Երեք կապույտ շերտերը ներկայացնում է երկրի երեք մաս, որոնք բաժանեցին իսպանացի նվաճողները։ Երկու սպիտակ գույները խորհրդանշում են ձգտումը դեպի անկախություն։
Կարմիր եռանկյունին վերցված է եղել մասոնական շարժման սիմվոլներից, որը անկախության համար պայքարի ընթացքում թափված արյան խորհրդանիշն է նաև համարվում է եղբայրության ազատության և հավասարության խորհրդանիշ։ Սպիտակ աստղը համարվում է ազատության խորհրդանիշ։