Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)
Կումարին, Օ-oքսիդարչնաթթվի լակտոն, C9H6O2, նոր հնձած խոտի հոտով անգույն բյուրեղային նյութ է, հալման ջերմաստիճանը՝ 70 °C, եռմանը՝ 291 °C։ Լավ է լուծվում սպիրտում և եթերում, վատ՝ ջրում։ Գլյուկոզիդի ձևով պարունակվում է շատ բույսերում (օրինակ, իշառվույտում)։ Արտադրության մեջ ստանում են սալիցիլալդեհիդի և քացախանհիդրիդի փոխազդեցությունից։ Կիրառվում է որպես հոտավետ նյութ ծխախոտի և օծանելիքի արտադրության մեջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 11)։