Կուսաթաղանթ կամ հիմեն (լատին․՝ hymen), շարակցական հյուսվածք է, որը փակում է հեշտոցամուտքը։ Արտաքինից և հեշտոցի կողմից ծածկված է տափակ էպիթելով։ Հաստության մեջ կան մկանաթելեր, ներվաթելեր, արյան անոթներ։ Կուսաթաղանթի վրա կան անցքեր, տարբեր ձևերի և մեծության, երբեմն լինում են ոչ թե մեկ, այլ մի քանի անցքեր։ Անցքերից դուրս է գալիս դաշտանային արյունը։ Կուսաթաղանթը կարող է լինել օղակաձև, կիսալուսնաձև, ատամնավոր, խողովակաձև։ Հազվադեպ, կուսաթաղանթը կարող է լինել լրիվ փակ և դաշտանային արյունը դուրս գալ չի կարողանում, կուտակվում է հեշտոցում, արգանդում, փողերում և լինում են ուժեղ ցավեր։ Եթե կուսաթաղանթը լրիվ փակ է հավաքված դաշտանային արյանը ճանապարհ տալու համար կատարվում է կուսաթաղանթի խաչաձև կտրվածք և տրվում է համապատասխան բժշկական փաստաթուղթ կատարված միջամտության վերաբերյալ։ Առաջին սեռական հարաբերությունից հետո կուսաթաղանթը պատռվում է և արյան անոթների վնասման պատճառով լինում է արյունահոսություն, որից հետո կուսաթաղանթի մնացորդներեը մնում են պտկիկների ձևով։ Երբեմն կուսաթաղանթը կարող է լինել այնքան առաձգական, որ սեռական հարաբերությունների ժամանակ չի խախտվում։ Վերարտադրողական համակարգի հոմոլոգիկ զարգացման պատճառով կուսաթաղանթ ունեն հետևյալ կաթնասունները. շիմպանզեները, մարդը, ձիերը, լամանտինները,փղերը և կետերը[3][4]։ Կուսաթաղանթի ձևը, հաստությունը և առաձգականությունը խիստ անհատական են։ Կուսաթաղանթի պատռման պրոցեսը կոչվում է դեֆլորացիա (կուսազրկում)։
↑Blackledge, Catherine (2004). The Story of V. Rutgers University Press. ISBN0813534550. «Hymens, or vaginal closure membranes or vaginal constrictions, as they are often referred to, are found in a number of mammals, including llamas, ...»