Կրակ և արյուն
Հեղինակ | Ջորջ Մարտին |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | ֆենթեզի |
Բնօրինակ լեզու | ամերիկյան անգլերեն |
Նկարագրում է | «Սառույցի և կրակի երգ»-ի աշխարհ |
Էջեր | 860 |
Շարք | Սառույցի և կրակի երգ |
Նկարազարդող | Doug Wheatley? |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակման վայր | Նյու Յորք |
Հրատարակման տարեթիվ | 2018 |
«Կրակ և արյուն» (անգլ.՝ Fire & Blood), ամերիկացի գրող Ջորջ Ռեյմոնդ Ռիչարդ Մարտինի էպիկական ֆենտեզի ժանրի գիրքը, «Սառույցի և կրակի երգ» վիպաշարի փրիքվելը։ Առաջին հատորը թողարկվել է 2018 թվականին։ Գիրքը հանդիսանում է «Վիշապի տունը» հեռուստասերիալի սցենարի գրական հիմքը։
Բովանդակություն
Գիրքը ներկայացնում է «Սառույցի և կրակի երգը» գրքում նկարագրված նախորդող իրադարձությունները։ Այն պատմում է Վեստերոսում Թարգարիենների դինաստիայի կառավարման մասին, գրված ուսյալ մեյստերի տեսանկյունից, ով ապրել է Էյերիս Խենթի օրոք[2]։
Ստեղծման և հրատարակման պատմություն
«Կրակ և արյուն» գրքի գաղափարը առաջացել է «Սառույցի և կրակի աշխարհ» գրքի վրա աշխատելու ժամանակ, վերջինս հանդիսանում է պատմական ուղեցույց դեպի այն աշխարհ, որտեղ տեղի են ունենում Ջորջ Մարտինի վեպերի իրադարձությունները։ Դեռ 2014 թվականին «Սառույցի և կրակի աշխարհ» գրքի տեքստից մի մաս (մոտ 200,000 բառ) հեռացվել է և դարձել է «Կրակ և արյուն» գրքի հիմքը[3][4]։ 2017 թվականի փետրվարին Էլիք Մ․ Գարսիան՝ «Սառույցի և կրակի աշխարհ» գրքի համահեղինակը նշել է, որ Մարտինը գրքի համար լրիվ նոր գլուխներ է գրել, մասնավորապես Ջեյհերիս I Թարգարիենի երկարատև կառավարման մասին, որը նախկինում հիշատակվել է «Վիշապի որդիները» պատմվածքում[5]։
2017 թվականի հուլիսի 22-ին իր բլոգում Մարտինը հայտարարել է, որ գրքի նյութը բավականին շատ է, այդ իսկ պատճառով այն կբաժանվի երկու հատորի[6]։ Առաջին հատորը, որը ներկայացնում է Վեստերոսի պատմությունը՝ Էյեգոն I արքայց մինչև փոքրիկ Էյեգոն III արքայի կառավարումը, թողարկվել է 2018 թվականի նոյեմբերի 20-ին՝ «Կրակ և արյուն» անվամբ։
Ընդունում
«Կրակ և արյուն»-ը արժանացել է քննադատների հակասական կարծիքների։ Թայմսից Հյուգո Ռիֆկինդը գիրքը նկարագրել է որպես «խեղկատակություն»[7]։ The Independent-ից Ռոսին Օ'Քոննորը գրքի ոճը չափազանց չոր է համարել։ Ըստ նրա՝ այս գիրքը կարդալը նման է «երբեմն հետաքրքիր, բայց ընդհանուր առմամբ հոգնեցուցիչ տնային առաջադրանք կատարելուն»[8]։ Publishers Weekly-ի գրախոսը նշել է, որ Մարտինի ոճը և «ազդեցիկ պատմվածքի շնորհը» բացակայում են «Կրակ և արյուն»-ում[9]։ Միևնույն ժամանակ, The Sunday Times-ից Դեն Ջոնսը բարձր է գնահատել գիրքը՝ անվանելով «հայտնի պատմական գեղարվեստական գրականության գլուխգործոց»[10]։ Քրիս Լոհը Tor.com-ից «Կրակ և արյուն»-ը անվանել է «18 տարվա մեջ լավագույն «Սառույցի և Կրակի երգը» վիպաշարի գիրքը» (այսինքն՝ «Թրերի մրրիկ»-ի հրապարակումից ի վեր)[11]:։
Էկրանավորում
2019 թվականին HBO-ն սկսել է գրքի էկրանավորման աշխատանքները[12], որը ստացել է «Վիշապի տունը» անվանումը[13][14]։ Առաջին եթերաշրջանի առաջին սերիայի պրեմիերան տեղի է ունեցել 2022 թվականի օգոստոսին, որից հետո այն երկարաձգվել է երկրորդ եթերաշրջանով։
Ծանոթագրություններ
- ↑ The New York Times / J. Kahn — Manhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 1851. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
- ↑ «Джордж Мартин «Пламя и кровь: Кровь драконов». Увлекательная псевдоисторическая хроника». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «Not a Blog comment: Ten Thousand Ships (May 20, 2014)». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «Сливы, теории и новая книга: 10 фактов с пресс-конференции Джорджа Р.Р.Мартина». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «Westeros (February 22, 2018). «Westeros.org Discusses… Worldcon»». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «Not a Blog: The Swords are Drawn (July 22, 2017)». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «Review: Fire & Blood by George R. R. Martin — a dire prequel to Game of Thrones». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «Fire and Blood, George RR Martin, review: New Game of Thrones book is exhaustive but often tedious». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «Fire & Blood». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «Review: Fire & Blood by George RR Martin — the Game of Thrones prequel is a masterpiece of popular historical fiction». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 12-ին.
- ↑ Lough, Chris (November 21, 2018). «Fire & Blood is the Best Song of Ice and Fire Book in 18 Years. But Will Anyone Read It?» // Tor.com
- ↑ «СМИ: к «Игре престолов» снимают еще один приквел». ТАСС. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ «HBO cancels Game of Thrones prequel starring Naomi Watts». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «HBO объявила о новом приквеле к «Игре престолов»». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 12-ին.