Կրակոց (ֆիլմ, 1966)

Կրակոց
ռուս.՝ Выстрел
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1966
Լեզուռուսերեն
ՌեժիսորՆաում Տրախտենբերգ
Սցենարի հեղինակՆիկոլայ Կովարսկի
ԴերակատարներԳերման Յուշկո
ՕպերատորՍեմյոն Շեյնին
ԵրաժշտությունԿարեն Խաչատրյան
ԿինոընկերությունՄոսֆիլմ

«Կրակոց» (ռուս.՝ «Выстрел»), 1966 թվականի խորհրդային կինոնկար[1], որ նկարահանվել է Ալեքսանդր Պուշկինի համանուն վիպակի հիման վրա[2]։

Սյուժե

Ֆիլմի գլխավոր հերոսը՝ Սիլվիոն (Միխայիլ Կոզակով), պաշտոնաթող հուսար է։ Նրա տունը բաց է քաղաքում տեղակայված գնդի սպաների համար։ Սիլվիոն հայտնի է որպես հիանալի հրաձիգ և հոգում կրում է վրեժխնդրության պատմություն. տարիներ առաջ նա, լինելով դեռ սպա, վիճել էր հաջողակ և ճակատագրի սիրեցյալ ինչ-որ կոմսի (Յուրի Յակովլև) հետ, և տեղի է ունեցել մենամարտի։ Կոմսն առաջին կրակոցը չի դիպել հակառակորդին, և նա իրեն պահել է վիրավորական անտարբերությամբ (նա կեռաս ուտելով սպասել է պատասխան կրակոցին), մինչդեռ Սիլվիոն, որը կարող էր կրակել ճիշտ նշանակետին, որոշել է չշտապել պատասխան հարված տալ՝ երկար տարիներ հետաձգելով իր կրակոցը և որոշելով տեսնել, թե ինչպես կպահի իրեն կոմսը, եթե մենամարտը տեղի ունենա բոլորովին այլ պայմաններում։

Դերերում

  • Միխայիլ Կոզակով – Սիլվիո
  • Յուրի Յակովլև – կոմս
  • Օլեգ Տաբակով – պատմող, Իվան Բելկին
  • Արիադնե Շենգելայա – Մաշա, կոմսուհի
  • Վալերի Բաբյատինսկի – պրապորշչիկ
  • Վլադլեն Դավիդով – գնդապետ
  • Բորիս Նովիկով – Կուզկա
  • Լև Պոլյակով – մայոր
  • Վլադիմիր Պրոկոֆև – լեյտենանտ
  • Վալենտինա Բերեզուցկայա – տանտիրուհի
  • Վալերի Վոլոդին – սպա
  • Լարիսա Ժուկովսկայա – լեհ կալվածատիրոջ կին
  • Վալերիան Կվաչաձե
  • Ռաիսա Կոնյուխովա
  • Վասիլի Կորնուկով – կայարանի տեսուչ
  • Վարվառա Պոպովա – Կիրիլովնա
  • Օլեգ Շտոդա – սպա
  • Գերման Յուշկո – սպա
  • Լարիսա Կրոնբերգ – կոմսուհի (լուսագրերում նշված չէ)
  • Դմիտրի Միրգորոդսկի – Մինսկի (լուսագրերում նշված չէ)

Ֆիլմի անձնակազմ

  • Բեմական ռեժիսոր՝ Նաում Տրախտենբերգ
  • Սցենարի հեղինակ՝ Նիկոլայ Կովարսկի
  • Բեմադրող օպերատոր՝ Սեմյոն Շեյնին
  • Բեմդրող նկարիչ՝ Իրինա Շրյոտեր
  • Կոմպոզիտոր՝ Կարեն Խաչատրյան
  • Երգերի տեքստի հեղինակ՝ Չ. Սենյուխա
  • Ձայնային ինժեներ՝ Առնոլդ Շարգորոդսկի

Ծանոթագրություններ

  1. «Կրակոց» ֆիլմը kino-teatr.ru կայքում
  2. «Կրակոց» ֆիլմը kinopoisk.ru կայքում