Հազրո
Քաղաք | ||
---|---|---|
Հազրո | ||
թուրքերեն՝ Hazro | ||
Երկիր | Թուրքիա | |
Ենթարկում | Շրջանային կենտրոն | |
Մարզ | Դիարբեքիրի | |
Համայնք | Դիարբեքիրի մարզ | |
Այլ անվանումներ | Խազո, Խազրո, Խազրու, Հըզրո, Հազրու | |
Մակերես | 425 կմ² | |
ԲԾՄ | 1050 մետր | |
Բնակչություն | 5.277 մարդ (2008) | |
Ագլոմերացիա | 18.798 | |
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | |
Հեռախոսային կոդ | 412 | |
Փոստային դասիչ | 21560 | |
Պաշտոնական կայք | hazro.gov.tr (թուրքերեն) | |
| ||
Հազրո (Հըզրո, Խազրու), գյուղաքաղաք Արևմտյան Հայաստանի Դիարբեքիրի մարզում, Դիարբեքիր (Ամիդ) քաղաքից մոտ 64 կմ հյուսիս-արևելք, Խաչերդում լեռան հարավային ստորոտին, այգեպատ, սառնորակ աղբյուրներով հարուստ վայրում։ Գտնվում էր Ֆարկին գյուղաքաղաքից 23-24 կմ հյուսիս-արևմուտք, Տիգրիսի ձախ վտակներից մեկի ակունքի տարածքում։
Պատմություն
Առաջին անգամ հիշատակվում է Տարոնի Սուրբ Հովհաննես վանքի (Եղրդուտի վանք) 1445 թվականի կոնդակում, «Հըզրաւ» անվանաձևով։ 16-19-րդ դարերում եղել է Թարջիլի (Թըռջըլի) քրդական իշխանության կազմում (ուշ շրջանում՝ Սիլվան գավառակի Հազրո գյուղախմբի կենտրոն)։
Հազրոյի գյուղախմբի մոտ 30 հայաբնակ գյուղերից առավել բազմամարդ էին Ագրակը, Բաշնեղը, Դերսիլը, Հոդնովը, Ջրնոխին, Սլեմանին և Քուֆերջինը, որոնց արհեստավորներից հռչակված էին հատկապես ջուլհակները։ Հազրոն 1895-1896 թվականների հայկական կոտորածների ժամանակ կողոպտվել է (գյուղերով հանդերձ), 1915 թվականի Մեծ Եղեռնի ժամանակ ամբողջովին հայաթափվել։
Բնակչություն
XX դարի սկզբին կար մոտ 400 տուն հայ բնակչություն։ Ընդհանուր տների քանակը ըստ տարբեր աղբյուրների կազմում էր 800-100։
Տնտեսություն
Զբաղվում էին արհեստներով, առևտրով, այգեգործությամբ։ Հողը բարեբեր էին։ Կար պտղատու այգիներ։
Պատմամշակութային կառույցներ
Ունեին 2 եկեղեցի՝ Սուրբ Շմավոն (Շըմշամոնիկ) և Սուրբ Աստվածածին, վերջինիս կից՝ Կ.Պոլսի Միացյալ ընկերության հիմնադրած վարժարան։ Եկեղեցիներից մեկը կառուցված էր 1266 թվականին, իսկ մյուսը` 1268 թվականին[1]։
Հազրոյին մերձակա հայտնի պատմաճարտարապետական հուշարձաններ էին Այնըբրըղի, Թարջլու և Չխրի վանքերը։
Գրականություն
- Ինճիճյան Ղ., Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի, մաս 1, Ասիա, հ. 1, Վնտ., 1806։
- Սրվանձտյանց Գ., Երկ., հ. 2, Երևան, 1982։
Ծանոթագրություններ
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 303
|
|
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |