680 թվականից եղել է Եդեսիայի եպիսկոպոս, 684-687 թթ.՝ Հակոբիկյան եկեղեցու պատրիարք։ Հրաժարվելով գահից՝ մինչև 698 թվականը բնակվել է Եվսեբոնա վանքում (Անտիոքի մոտ) և զբաղվել մանկավարժությամբ ու Սուրբ գրոց մեկնությամբ։ Այնուհետև հաստատվել է Տելլ-Ադդա վանքում (Եդեսիայի մոտ)։ Վերանայել է Հին կտակարանի ասորական թարգմանությունը («պեշշիտո»-պարզ), գրել «Ժամանակագրություն» (ուր տվել է սկզբից մինչև 692 թ. պատմությունը), «Վեցօրյա», «Ընդդեմ Քաղկեդոնի» երկերը, ճառեր, նամակներ, կատարել թարգմանություններ։ Հայագիտության համար արժեքավոր է «Վեցօրյա» երկի Գ մասը («Աշխարհագրություն»), ուր կարևոր տեղեկություններ կան Հայաստանի և հայերի մասին։
Ունի նաև փոքր գրվածք, որն ուղղված է Հայոց եկեղեցու ծիսակատարության մեջ մուտք գործած հեթանոսական սովորությունների դեմ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 67)։