Հակոբ Խանլարյան

Հակոբ Խանլարյան
Ծնվել էդեկտեմբերի 7, 1885(1885-12-07)
ԾննդավայրՇուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1966
ԿրթությունՇուշիի թեմական հոգևոր դպրոց
Մասնագիտությունբանաստեղծ և մանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
ԱնդամությունԽՍՀՄ Գրողների միություն

Հակոբ Խանլարյան (դեկտեմբերի 7, 1885(1885-12-07), Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - 1966), հայ բանաստեղծ, մանկավարժ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։

Կենսագրություն

Ծնվել է Շուշի քաղաքում։ 1906 թ.-ին ավարտել է Շուշիի թեմական դպրոցը, այնուհետև, շուրջ 55 տարի, զբաղվել է մանկավարժական աշխատանքով, ուսուցչություն է արել Շուշիում, Բաքվում, Գորիսում, Թբիլիսիում։ Աշխատակցել է Թիֆլիսի «Լումա», «Աղբյուր», «Տարազ», «Լուսաբաց», «Գեղարվեստ», «Դարբնոց», «Կարմիր աստղ», «Մարտակոչ», «Պրոլետար» պարբերականներում։ Մտերմական կապեր է ունեցել Հովհաննես Թումանյանի, Վրթանես Փափազյանի, Ավետիք Իսահակյանի, Հակոբ Հակոբյանի հետ։

Նրա մի շարք բանաստեղծությունների տեքստերով երգեր են ստեղծել կոմպոզիտորներ Ազատ Մանուկյանը, Դանիել Ղազարյանը, Եղիշե Բաղդասարյանը, Արշակ Առստամյանը, Արշալույս Այվազյանը։

Ռուսերեն առանձին գրքով լույս է տեսել նրա «Բանաստեղծություններ» ժողովածուն (Շուշի, 1919 թ., թարգմանիչ Մ. Ջանումյան)։

Պարգևներ

Մանկավարժական երկարամյա աշխատանքի համար պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։

Մահ

Մահացել է 1966 թվականին[1]։

Երկերի մատենագրություն

  • Բանաստեղծություններ, պրակ 1, Գորիս, տպարան «Սասուն», 1916, 98 էջ։

Ծանոթագրություններ

  1. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ էջ 221-222.