Համադան

Բնակավայր
պարս.՝ همدان
ԵրկիրԻրան Իրան
ԲԾՄ1850 մետր
Բնակչություն554 406 մարդ (2016)[1][2]
Ժամային գոտիUTC+3:30
Հեռախոսային կոդ0813
Պաշտոնական կայքhamedan.ir
Համադան (Իրան)##
Համադան (Իրան)

Համադան (պարս.՝ همدان Hamadân; միջին պարսկերեն՝ اَهمدان Ahmatan), քաղաք Իրանում, Համադան օսթանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը՝ 554 406 մարդ (2016)[1][2]։ Ավտոճանապարհների հանգույց է, երկրի արևմտյան մասի առևտրական գլխավոր կենտրոնը։ Կան տեքստիլ, սննդի, փայտամշակման ձեռնարկություններ։ Զարգացած է գորգագործությունը։ Համադանում է Աբու Ալի Իբն-սինայի (Ավիցեննա) դամբարանը։

Անվանում

Մ․ թ․ ա․ 11-րդ դարում ասորեստանյան արձանագրությունում հիշատակվում է Ամատանա անունը։ Հին հունական անվանումը եղել է Ակբատանա, որը ծագում է հայերեն Հանգմատանա բառացիորեն հինգ մատների քաղաք և Հինգմատանա անվանման հնչյունային ձևափոխությունն է,քաղաքը իր ժամանակին հանդիսացել է որպես գերագույն քրմի նստատեղի։ Հույն պատմիչ Հերոդոտոսը քաղաքի կործանումը վերագրում է Մարաստանի թագավորության հիմնադիր Դեովկեսին[3]։

Հայերը Համադանում

Հայերը Համադանում են հաստատվել 1603-1604 թվականներին պարսից շահ Աբասի կողմից կազմակերպված արևելյան Հայաստանի հայերի բռնագաղթի արդյունքում[4]։ 1676 թվականին կառուցվել է քաղաքի առաջին եկեղեցին՝ Սուրբ Աստվածածինը։

20-րդ դարի սկզբում քաղաքը հանդիսացել է կենտրոնը հայ առաքելական եկեղեցու Համադանի տեսչական թեմի, որի մեջ մտել են այն ժամանակվա պարսկական Քուրդիստան և Լուրիստան նահանգները։ Թեմի տարածքում եղել է 10 հայկական համայնք` ունենալով 10 եկեղեցի, ընդգրկելով հայ առաքելական եկեղեցու 6 հազար հետևորդ և ևս հազար հայ բողոքական[5]։

Ներկայումս հայեր Համադանում չեն մնացել։ Սուրբ Աստվածածին եկեղեցին կանգուն է և պահպանվում է պարսկական պետության կողմից։

Համադանում են ծնվել Ամենայն հայոց կաթողիկոս Աստվածատուր Ա Համադանցին, հայ ազատագրական պայքարի գործիչ Հովսեփ Էմինը, իրանահայ պետական գործիչ Հովսեփ Միրզայանը։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 https://www.citypopulation.de/Iran-MajorCities.html
  2. 2,0 2,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
  3. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս» 
  4. Վահան Բայբուրդյան, «Իրանի հայ համայնքը. արդի հիմնախնդիրներ» (2013)։
  5. Արքեպիսկոպոս Մաղաքիա Օրմանյան, «Հայոց եկեղեցին» (1911), ISBN 99941-949-4-1։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 86