Համբարձում Մաթևոսյան

Վիքիպեդիայում կան հոդվածներ Մաթևոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Համբարձում Մաթևոսյան
Դրոշ
Դրոշ
Հայաստանի փոխվարչապետ[1]
Դրոշ
Դրոշ
2021 թվականի նոյեմբերի 25-ից - 2022 թվականի դեկտեմբերի 12
Արմավիրի մարզպետ
2018 - 2021
ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական
 2023 փետրվար 16-ից
 
Կուսակցություն՝ Քաղաքացիական պայմանագիր
Ծննդյան օր նոյեմբերի 18, 1992(1992-11-18) (31 տարեկան)
Ծննդավայր Գյումրի, Հայաստան

Համբարձում Մաթևոսյան (նոյեմբերի 18, 1992(1992-11-18), Գյումրի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ պետական քաղաքական գործիչ, Հայաստանի Արմավիրի նախկին մարզպետ[3]։ Հայաստանի նախկին փոխվարչապետ[4] (2021-2022)։ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական։

Կրթություն

2009 թվականին ավարտել է Գյումրու թիվ 5 հիմնական դպրոցը։ 2009-2012 թվականներին սովորել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գրոսմոնտ քոլեջի «Համաշխարհային գիտություններ» բաժնում։ 2012-2015 թվականներին սովորել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան Դիեգոյի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ, միջազգային անվտանգություն և հակամարտության կարգավորում ֆակուլտետի «Համագործակցություն, հակամարտություն, կոնֆլիկտաբանություն» բաժնում։

Աշատանքային գործունեություն

2011-2012 թվականներին աշխատել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գրոսմոնտ քոլեջում՝ որպես միջազգային ուսանողական բաժնի համակարգող։

2013-2014 թվականներին աշխատել է Ուկրաինայի Դոնեցկ քաղաքի «Կերամռեսուրս» ՍՊԸ-ում՝ որպես եվրոպական շուկայի պատասխանատու։

2013-2015 թվականներին աշխատել է Ուկրաինայի Դոնեցկ քաղաքում՝ որպես Հայաստանի պատվավոր հյուպատոսի խորհրդական։

2016-2018 թվականներին աշխատել է Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ որպես հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի կառավարիչ, ընդհանուր կրթության գծով խորհրդական[5]։

2018 թվականի հոկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ նշանակվել է Հայաստանի Արմավիրի մարզպետ[6][7][8]։

Վերապատրաստումներ և պարգևներ

2008 թվականին եղել է Հայաստանի ներկայացուցիչը ԱՄՆ Դենվեր քաղաքում անցկացված Գլոբալ երիտասարդական ֆորումին։

2012-2013 թվականներին եղել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգո քաղաքի հայկական համայնքի Երիտասարդական թեմի ատենապետը։

2013 թվականին անցել է մագիստրատուրայի կարճաժամկետ ուսուցում՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության ֆակուլտետում։

2013 թվականին մասնակցել է Երիտասարդ առաջնորդների դպրոցում անցկացված «Բանակցությունների, տարածաշրջանային և հանրային քաղաքականության վերաբերյալ մասնագիտական վերապատրաստման» դասընթացներին։

2013-2015 թվականներին հանդիսացել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգո քաղաքի Հայ ուսանողական կազմակերպության համահիմնադիրը և համակարգողը։

2015 թվականին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգոյի պետական համալսարանի միջազգային ուսանողական կենտրոնի կողմից արժանացել է շնորհակալագրի։

2015 թվականին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի սենատ Ջոել Անդերսոնի կողմից արժանացել է շնորհակալագրի։

2015-2016 թվականներին աշխատանքային վերապատրաստում է անցել «World Chicago» կազմակերպությունում։

2018 թվականին «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում «Կրթության կազմակերպման հարցեր» թեմայով վերապատրաստում է անցել Իռլանդիայի Հանրապետությունում[9]։

2019 թվականին Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի կողմից արդյունավետ համագործակցության համար պարգևատրվել է «Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալով։

2019 թվականին ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Արմավիրի սահմանապահ զորամասի հրամանատարի կողմից արդյունավետ համագործակցության համար պարգևատրվել է <<Ա. Միկոյանի անվան սահմանապահ զորամասի ստեղծման 95 տարի>> հուշամեդալով։

Ընտանիք

Ամուսնացած է, ունի երկու որդի։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ