Հայաստանի կոմունիստական կուսակցություն (ՀԽՍՀ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայաստանի կոմունիստական կուսակցություն (այլ կիրառումներ)
Հայաստանի կոմունիստական կուսակցություն Коммунистическая партия Армении | |
---|---|
Տեսակ | ԽՄԿԿ |
Երկիր | Հայկական ԽՍՀ |
Հիմնադիր | Գևորգ Ալիխանյան |
Հիմնադրված | հունիսի 30, 1920 |
Լուծարված | սեպտեմբերի 7, 1991 |
Գաղափարախոսություն | Կոմունիզմ Մարքսիզմ-Լենինինիզմ |
Պաշտոնական գույն(եր) | կարմիր |
Թերթ | «Սովետական Հայաստան» |
Նախորդ | Հայաստանի կոմունիստական կուսակցություն (1917) |
Հաջորդ | Հայաստանի դեմոկրատական կուսակցություն (իրավաբանորեն) Հայաստանի կոմունիստական կուսակցություն (ՀՀ) (փաստացի) |
Communist Party of Armenia Վիքիպահեստում |
Հայաստանի կոմունիստական կուսակցություն (կրճատ՝ ՀԿԿ, ռուս.՝ Коммунистическая партия Армении. КПА), հասարակական-քաղաքական կազմակերպություն էր։ Կազմավորվել էր 1920 թվականի հունիսին[1]։ 1920 թվականի դեկտեմբերից մինչև 1990 թվականի օգոստոս եղել է Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում ղեկավարող կուսակցություն, Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության մասնաճյուղն էր։
Հայաստանի կոմունիստական կուսակցության իշխանության տարիներին, ՀԿԿ ղեկավարությամբ Հայաստանը զգալի տնտեսական գիտամշակութային առաջընթաց է ապրել։ Վերականգնվել և վերակառուցվել է ժողովրդային տնտեսությունը, ստեղծվել են ծանր ու թեթև արդյունաբերության ձեռնարկություններ, էլեկտրակայաններ ևայլն։ ՀԿԿ-ի իշխանության տարիների ընթացքում երկրում անվճար կրթության, առողջապահության, բնակարանային ապահովման արդյունավետ համակարգ է եղել։
Սակայն 1920-ական թվականներից սկսյալ արմատավորվող վարչահրամայական գործելակերպը, զանգվածային հալածանքները, այլախոհության հանդեպ անհանդուրժողականության սաստկացումները մեծ դժվարություններ ստեղծեցին հայ ժողովրդին և հայ մտավորականությանը։ Դրա գագաթնակետը հանդիսացավ 1930-ականների բռնաճնշումները։ Կուսակցության նախկին առաջին քարտուղարներ՝ Գևորգ Ալիխանյանը, Հայկ Հովսեփյանը, Հայկազ Կոստանյանը և Ամատունի Վարդապետյանը բռնաճնշումների ժամանակ դատպարտվեցին մահապտժի։
1980-ական տարիների ժողովրդային ընդվզումներն ու ցույցերը պատճառ դարձան Խորհրդային Միության և Հայկական ԽՍՀ-ի փլուզմանը, Հայաստանի կոմունիստական կուսակցության իշխանության կորուստին և Հայաստանի Հանրապետության հռչակման։ ՀԽՍՀ կոմկուսի անդամ եղած որոշ գործիչներ «Միասնություն դաշինքի» կազմում 1999 թվականին ընտրվեցին Ազգային ժողովի պատգամավորներ, ինչպես նաև Հայաստանի կառավարությունում նշանակվեցին տարբեր պաշտոնների, Ազգային ժողովի նախագահ ընտրվեց ՀԽՍՀ կոմկուսի կենտրոնական կոմիտեի նախկին առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը։
Պատմություն
Հայ սոցիալ-դեմոկրատների միությունը հիմնադրվել է 1902 թվականին Թիֆլիսում։ Այն բաժանվեց Բոլշևիկ և Մենշևիկ խմբերի։ Բոլշևիկների խմբի և Հայաստանի առաջին հանրապետությունում գտնվող «Հայաստանի կոմունիստական կուսակցություն» հայ կումունիստների կազմակերպության միաձուլման արդյունքում 1920 թվականի հունիսի 30-ին ստեղծվեց կուսակցությունը։ Կուսակցության շատ ղեկավարներ մեղադրվել են Տրոցկիստ կամ Դաշնակիստ լինելու մեջ և մահապատժի ենթարկվել 1937 թվականին[2]։
Լուծարում
1991 թվականին Արամ Գ. Սարգսյանը և ՀԿԿ այլ ղեկավարներ լուծարեցին Հայաստանի ԽՍՀ-ում գործող Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ հիմնելով Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը։
Նույն տարվա հուլիսի 29-ին, Հայաստանի Հանրապետությունում հիմնվեց Հայաստանի կոմունիստական կուսակցություն, որի առաջին քարտուղար ընտրվեց Սերգեյ Բադալյանը։ Ներկայումս կուսակցության առաջին քարտուղարը Տաճատ Սարգսյանն է (2013 թվականից)։
Առաջնորդներ
Կուսակցության առաջնորդի կոչումը գրեթե միշտ եղել է «Հայաստանի կոմունիստական կուսակցություն կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար«[3]:
№ | Պատկեր | Անուն (Ծնունդ–Մահ) |
Պաշտոնը ստանձնել է | Պաշտոնը լքել է | Կուսակցություն |
---|---|---|---|---|---|
Առաջին քարտուղար | |||||
1 | Գևորգ Ալիխանյան (1897–1938) |
Դեկտեմբեր 1920 թ. | Մայիս 1921 թ. | ՀԿԿ | |
Գլխավոր քարտուղար | |||||
2 | Ասքանազ Մռավյան (1885–1929) |
Մայիս 1921 թ. | Մայիս 1922 թ. | ԽՄԿԿ | |
Առաջին քարտուղար | |||||
3 | Աշոտ Հովհաննիսյան (1887–1972) |
Հունվար 1922 թ. | Հուլիսի 6 1927 | ԽՄԿԿ | |
4 | Հայկ Հովսեփյան (1891–1937) |
Հուլիսի 6 1927 | Ապրիլի 8 1928 | ԽՄԿԿ | |
5 | Հայկազ Կոստանյան (1898–1938) |
Ապրիլի 8 1928 | Մայիսի 7 1930 | ԽՄԿԿ | |
6 | Աղասի Խանջյան (1901–1936) |
Մայիսի 7 1930 | Հուլիսի 9 1936 | ԽՄԿԿ | |
7 | Ամատունի Վարդապետյան (1900–1938) |
Սեպտեմբերի 21 1936 | Սեպտեմբերի 23 1937 | ԽՄԿԿ | |
8 | Գրիգորի Հարությունով (1900–1957) |
Սեպտեմբերի 23 1937 | Նոյեմբերի 28 1953 | ԽՄԿԿ | |
9 | Սուրեն Թովմասյան (1910–1980) |
Նոյեմբերի 28 1953 | Դեկտեմբերի 28 1960 | ԽՄԿԿ | |
10 | Յակով Զարոբյան (1908–1980) |
Դեկտեմբերի 28 1960 | Դեկտեմբերի 5 1966 | ԽՄԿԿ | |
11 | Անտոն Քոչինյան (1913–1990) |
Փետրվարի 5 1966 | Նոյեմբերի 27 1974 | ԽՄԿԿ | |
12 | Կարեն Դեմիրճյան (1932–1999) |
Նոյեմբերի 27 1974 | Մայիսի 21 1988 | ԽՄԿԿ | |
13 | Սուրեն Հարությունյան (1939–2019) |
Մայիսի 21 1988 | Ապրիլի 5 1990 | ԽՄԿԿ | |
14 | Վլադիմիր Մովսիսյան (1933–2014) |
Ապրիլի 5 1990 | Նոյեմբերի 30 1990 | ԽՄԿԿ | |
15 | Ստեփան Պողոսյան (1932–2012) |
Նոյեմբերի 30 1990 | Մայիս 1991 թ. | ԽՄԿԿ | |
16 | Արամ Գ. Սարգսյան (1949–) |
Մայիս 1991 թ. | Սեպտեմբեր 1991 թ. | ԽՄԿԿ |
Հրապարակումներ
Կուսակցությունը հրատարակել է «Սովետական Հայաստան» օրաթերթը և «Լենինյան ուղիով» ամսագիրը[2]։
Տես նաև
- Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն
- Հայաստանի կոմունիստական կուսակցություն (1917)
- Հայաստանի կոմունիստական կուսակցություն (ՀՀ) 1991-այսօր
- Հայաստանի միավորված կոմունիստական կուսակցություն
- Սպարտակ (երիտասարդական կազմակերպություն)
- Հայաստանի կոմունիստական բանվորական կուսակցության համագումարներ
Ծանոթագրություններ
- ↑ Հայկական սովետական հանրագիտարան. Vol. 6. 1980. էջ 144.
- ↑ 2,0 2,1 Hobday, Charles (1986). Communist and Marxist Parties of the World. Harlow: Longman. էջեր 180–181. ISBN 0-582-90264-9.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 25-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 144)։ |