Հայ-չինական բարեկամության դպրոց

Հայ-չինական բարեկամության դպրոց
Տեսակդպրոց
Հիմնադրված է2018
ՏնօրենՍպարտակ Վարդանյան
Աշակերտներ600
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեԵրևան, Քանաքեռ-Զեյթուն, Զաքարիա Սարկավագի փողոց, 14

Հայ-չինական բարեկամության դպրոց (չինարեն՝ 亚美尼亚中文学校, անգլ.՝ Armenian-Chinese Friendship School), հանրակրթական դպրոց Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։

Դպրոցը նախատեսված է 600 աշակերտի համար։ Դպրոցում չկան տարրական դասարաններ. ընդունելությունը սկսվում է 5-րդ դասարանից[1]։

Պատմություն

Ըստ որոշ տեղեկությունների` նման դպրոց հիմնադրելու գաղափարն առաջացել էր 2012 թվականին՝ երկու երկրների միջև կնքված տեխնիկական համագործակցության համաձայնագրի հիման վրա։ Չինաստանի կառավարության հայտարարած մրցույթին մասնակցել է ավելի քան 30 շինարարական կազմակերպություն, իսկ արդյունքում հաղթել է Չինաստանում գործող մի կազմակերպություն, որն արդեն նմանատիպ դպրոցների փորձ ունի։ 2016 թվականին մեկնարկել են նախագծային աշխատանքները[1]։

Դպրոցը հիմնադրվել է քանդված 103-րդ դպրոցի տարածքում, որտեղ տարիներ շարունակ ոչ մի շինարարություն չէր ձեռնարկվել։ Կառուցման աշխատանքները սկսվել են 2017 թվականի փետրվարից[1]։

Դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 2018 թվականի օգոստոսի 22-ին։ Հանդիսավոր բացմանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Հայաստանում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Էրլունը[2]։

Համալիր

Դպրոցն ունի 8000 քմ տարածք։ Դպրոցի համալիրի մեջ ներառված է մարզասրահ։

Ծանոթագրություններ