Հանրային գրադարան

Հանրային գրադարան
Գրադարանի տեսակ, մշակութային և կրթական հաստատություն Խմբագրել Wikidata
Type of library Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիագրադարան, հաստատություն Խմբագրել Wikidata
ԿիրառությունըՀանրային ծառայություն Խմբագրել Wikidata
Բնութագրվում էpublic Խմբագրել Wikidata
Հակառակըprivate library Խմբագրել Wikidata
Հանրային գրադարան Նյու Յորքում

Հանրային գրադարան, մշակութային և կրթական հաստատություն, որը հանրությանը տրամադրում է ռեսուրսների և ծառայությունների լայն շրջանակ և այդպիսով տարբերվում է բոլոր մյուս գրադարաններից: Գրադարանային համակարգը միավորում է երկրի հանրային գրադարանները։ «Գրադարանների և գրադարանավարության մասին» օրենքը գրադարանների այլ կատեգորիաների շարքում առանձնացնում է հանրային գրադարանները որպես առանձին, անկախ տեսակ:

Հանրային գրադարաններն ունեն հինգ հիմնական հատկանիշ.

  • սովորաբար ապահովվում են հարկերի հաշվին.
  • ղեկավարվում են խորհրդի կողմից.
  • բաց են բոլորի համար, և հասարակության յուրաքանչյուր անդամ կարող է օգտվել գրքերից.
  • հաճախելիությունը կամավորության սկզբունքով է, քանի որ մարդիկ ոչ թե ստիպված, այլ ըստ անհրաժեշտության են օգտվում մատուցվող ծառայություններից.
  • անվճար են տրամադրում հիմնական ծառայությունները

Առանձնահատկություններ

Գրադարան Եգիպտոսում

Հանրային գրադարանները գոյություն ունեն աշխարհի շատ երկրներում և հաճախ համարվում են բնակչության կրթության անբաժանելի մասը: Հանրային գրադարանները տարբերվում են հետազոտական ​​գրադարաններից, դպրոցական գրադարաններից և այլ հատուկ գրադարաններից նրանով, որ դրանց նպատակն է սպասարկել լայն հանրության տեղեկատվական կարիքները, այլ ոչ թե կոնկրետ դպրոցի, հաստատության կամ հետազոտական ​​խմբի: Հանրային գրադարանները նաև տրամադրում են անվճար ծառայություններ, ինչպիսիք են նախադպրոցական տարիքի երեխաների համար նախատեսված պատմությունների ընթերցումներ (տարածված է ԱՄՆ-ում): Հանրային գրադարանները սովորաբար օգտվողներին թույլ են տալիս վերցնել գրքեր և այլ տեղեկատու նյութեր, կարող են նաև ինտերնետ հասանելիություն ապահովել ընթերցողների համար:

Բացի տպագիր, ձեռագիր և էլեկտրոնային տեղեկատվական ռեսուրսների հավաքագրման, համակարգման, ցուցակագրման և օգտագործման կազմակերպման ավանդական գործառույթներից, հանրային գրադարաններն ունեն որոշակի տարբերակիչ առանձնահատկություններ: Դրանք են՝ ընթերցողների տարբեր կատեգորիաների կրթական, տեղեկատվական, մշակութային, հաղորդակցական և այլ կարիքների բավարարումը։ Այսօր շատ հանրային գրադարաններ, թարմացման արդյունավետ ուղիներ փնտրելով, իրենց գործունեության մասին տեղեկություններ են տեղադրում Վիքիպեդիայում, ինչպես նաև գրանցում են հաշիվներ և ստեղծում բլոգեր սոցիալական ցանցերում (Թվիթթեր, Ֆեյսբուք և այլն):

ժամանակակից հանրային գրադարանների խնդիրներ

Վիքիհանդիպում Հանրային գրադարանում

Ժամանակակից հանրային գրադարաններն ունեն մի շարք խնդիրներ, որոնցից են․

  • գրադարանային և տեղեկատվական ռեսուրսների զարգացում՝ գիտության, հետազոտությունների, մշակույթի և կրթության օժանդակության համար.
  • ընթերցողների մոտ զարգացնել տեղեկատվություն փնտրելու, գնահատելու, այն պահելու և մշակելու համար անհրաժեշտ գիտելիքներն ու հմտությունները.
  • ինտելեկտուալ զարգացման հանրահռչակում և ընթերցանության մշակութային հեղինակության բարձրացում, ընթերցողների շրջանակի ընդլայնում.
  • տարբեր տարիքի և սոցիալական կարգավիճակի մարդկանց միավորում.
  • երեխաների և երիտասարդների սոցիալական հարմարվողականությունը.

Հանրային գրադարանների աշխատանքի ժամանակակից ձևեր

Գրքերի ցուցահանդես

Հանրային գրադարանները 21-րդ դարում ունեն աշխատանքի բազմաթիվ ձևեր․

  • առցանց դասընթացների անցկացում (դասընթացներ, սեմինարներ)
  • սեփական վեբ էջերի մշակում և աշխատանքի արդյունավետ կազմակերպում.
  • սեփական թվային տվյալների բազաների և տեղեկատու նյութերի եզակի հավաքածուների ձևավորում.
  • ռեսուրսների և ֆոնդերի կազմակերպում;
  • հասարակական մշակութային, տեղական պատմության, գրական և գեղարվեստական ​​միջոցառումների անցկացում.
  • մատենագիտական ​​և կենսամատենագիտական ​​ցուցիչների, ամփոփագրերի, տեղեկագրերի հրապարակում։

Հանրային գրադարանների մասին օրենք

«Գրադարանների և գրադարանավարության մասին» օրենքը սահմանում է մասնագիտացված հանրային գրադարանների հետևյալ տեսակները.

  • երեխաների համար;
  • երիտասարդների համար;
  • ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձանց համար.

Հանրային և մասնագիտացված գրադարանները կարող են միավորվել կենտրոնացված գրադարանային համակարգերի (գրադարանների միավորում) մեկ կառուցվածքային ինտեգրված միավորի մեջ, որը ներառում է նաև կենտրոնական գրադարանը:

Հայաստան

Հայաստանում գրադարաններ եղել են վաղնջական ժամանակներից։ 1902 թվականին Երևանում բացվել է հասարակական գրադարան-ընթերցասրահ։ 1913 թվականին Հայաստանում կար 13 գրադարան՝ 9000 կտոր գրքով։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո գրադարանային գործը մեծ վերելք է ապրել։ 1925 թվականին Հայաստանում կար 500 գրադարան։ Ստեղծվել է հանրային, հանրապետական, գիտական, տեխնիկական, մանկական, արհմիութենական, դպրոցական գրադարանների հարուստ ցանց՝ միլիոնավոր գրքերի ֆոնդերով։

Պատկերասրահ

Աղբյուրներ

Գրականություն

  • Barnett, Graham Keith (1973) The History of Public Libraries in France from the Revolution to 1939
  • Dewey, M. (1901). Field and Future of Traveling Libraries. New York, NY: NY Library System.{cite book}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Harris, Michael H. History of Libraries of the Western World (4th ed. Scarecrow Press, 1999); earlier editions were by Elmer Johnson
  • Hughes, Kathleen M., and Jamie Wirsbinski Santoro (2021). Pivoting During the Pandemic: Ideas for Serving Your Community Anytime, Anywhere.Chicago. ALA Editions.
  • Kranich, Nancy C. (2021) "Democracy, Community, and Libraries" in Mary Ann Davis Fournier and Sarah Ostman, eds Ask, Listen, Empower: Grounding Your Library Work in Community Engagement, pp. 1–15. Chicago: ALA editions.
  • Lee, Robert E. 1966. Continuing Education of Adults through the American Public Library. Chicago: American Library Association.
  • McCook, Kathleen de la Peña, Bossaller, J., & Thomas, F. (2018), Introduction to Public Librarianship, 3rd ed. Chicago: ALA Editions.
  • Wedgeworth, Robert (1993). World Encyclopedia of Library and Information Services (3rd ed.). American Library Association. ISBN 9780838906095.
  • Worpole, Ken (2013), Contemporary Library Architecture: A Planning and Design Guide, Routledge.
  • Raphael, Molly. 2009. "The Transformational Power of Libraries in Tough Economic Times." Library Leadership & Management 23, no. 3: 106–151.
  • Black, Alistair. "Skeleton in the cupboard: social class and the public library in Britain through 150 years." Library History 16.1 (2000): 3–12. says "they have always been, and continue to be, an expression of liberal middleclass ideals." abstract
  • Charing, S. "Self-Help v State Intervention: the 1850 Public Library Act as a Reflection of Mid-Victorian Doctrine", Australian Library Journal (1995) 44(1), pp. 47–54.
  • Hayes, Emma, and Anne Morris. "Leisure role of public libraries A historical perspective." Journal of librarianship and information science 37.2 (2005): 75–81. abstract Արխիվացված 2015-10-17 Wayback Machine
  • Hoare, P. (ed.) Cambridge History of Libraries in Britain and Ireland (Cambridge University Press, 2006)
  • Kelly, Thomas, History of Public Libraries in Great Britain 1845–1965 (London: Library Association, 1973)
  • Kelly, T & E. Kelly. Books for the People: an illustrated history of the British Public Library (London: Andre Deutsch, 1977)
  • McMenemy, D. The Public Library (London: FACET, 2009)
  • Minto, J. History of the Public Library Movement in Great Britain and Ireland (London: Library Association, 1932)
  • Munford, William Arthur. Penny rate: aspects of British public library history, 1850–1950 (Library association, 1951)
  • Murison, W. J. The Public Library: its origins, purpose and significance (2nd ed. London: Harrap, 1971)
  • Overington, Michael A. The Subject Departmentalized Public Library. London: The Library Association, 1969. 167 p.
  • Stockham, K. A., ed. British County Libraries: 1919–1969. (London: André Deutsch, 1969)
  • Sturges, P. "Conceptualizing the public library 1850–1919." In Kinnell, M. and Sturges, P. (eds) Continuity and Innovation in the Public Library: the Development of a Social Institution (London: Library Association, 1996)

Պատմագրություն

  • Harris, Michael H. (1967) "Library history: a critical essay on the in-print literature." Journal of Library History (1967): 117–125. in JSTOR, covers the main books for major countries

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանրային գրադարան» հոդվածին։