Միջին մեծության այս բնակավայրից հայերը տեղահան են արվել 1910-1920-ական թվականներին[2]։
Հուշարձաններ
Հաջիվարի հուշարձաններից կանգուն է մնացել միայն Սուրբ Հովհաննես եկեղեցին, որը գտնվում է գյուղի կենտրոնում։ Վերջինս 17-րդ դարի կառույց է, որը հիմնական վերանորոգման է ենթարկվել 19-րդ դարում։ Քառամույթ այս բազիլիկի հյուսիսային մուտքի առջև կառուցված է աղյուսաշար և երկհարկանի զանգակատուն, որի ծածկը քանդված է։ Սուրբ Հովհաննես եկեղեցու մերձակայքում եղած եկեղեցապատական այլ շինությունները և դպրոցի շենքը ժամանակի ընթացքում ավերվել են[2]։