Հավայան տոստ
![]() Հավայան տոստ | |
Ծագում | |
Տեսակ | Բաց սենդվիչ |
Ենթատեսակ | բաց սենդվիչ |
Առաջացման երկիր | ![]() |
Հեղինակ | Կլեմենս Վիլմենրոդ |
Ստեղծման տարեթիվ | 1955 |
Բաղադրամասեր | |
Հիմնական | Բոված հացի կտոր, խոզապուխտ, արքայախնձոր, մալաշինի բալ, պանիր |
![]() |
Հավայան տոստ (գերմ.՝ Hawaii-Toast), բոված հացի կտոր խոզապուխտով, արքայախնձորով և պանրով, գերմանական խոհանոցի ուտեստ։ Պատրաստելու համար բոված հացին քսում են կարագ, վրա դնում խոզապուխտ (երբեմն երշիկ), այնուհետև պահածոյացված արքայախնձոր, ապա մի կտոր հալած պանիր։ Թխելուց հետո զարդարում են կոկտեյլային բալով։
Նույն ձևով պատրաստում են նաև հավայան պիցցան։ Առաջին անգամ հավայան տոստը հայտնվել է 1955 թվականին առաջին գերմանական հեռուստատեսային գլխավոր խոհարար Կլեմենս Վիլմենրոդի հեռուստահաղորդման ժամանակ, ինչով արտացոլեց գերմանացիների հետաքրքրվածությունը տարասովոր երկրների նկատմամբ։ Հետպատերազմյան տարիներին նման ուտեստ հայտնվեց և ԳԴՀ-ում. այն կոչվում էր «կարլսբադյան» և պատրաստվում էր առանց արքայախնձորի, բայց լոլիկի մածուկով[1]։
Ծանոթագրություններ
Գրականություն
- Նատալյա Շինկարյովա, Նադեժդա Բոնդարենկո, Հավայան տոստ, Խոհարարական հանրագիտարան (Кулинарная энциклопедия), հ. 5 (խմբ. Օլգա Իվենսկայա), «Litres», 2017։