Հատուկ օդային ծառայություն
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/71/SNN2227SAS-280_536049a.jpg/220px-SNN2227SAS-280_536049a.jpg)
Հատուկ օդային ծառայություն (անգլ.՝ Special Air Service, SAS), Մեծ Բրիտանիայի զինված ուժերի ստորաբաժանում, որը պաշտոնապես հիմնադրվել է 1950 թվականի մայիսի 31-ին[1]։ Համարվում է Մեծ Բրիտանիայի հատուկ նշանակության զորքերի (UKSF) մասը և որպես մոդել է հանդիսացել հատուկ նշանակության ստորաբաժանումների համար ամբողջ աշխարհի տարբեր երկրներում[2][3]։ SAS-ը, Հատուկ նավակային ծառայության, Հատուկ հետախուզական գնդի, Հատուկ նշանակության ուժերի աջակցության խմբի և հատուկ նշանակության 18-րդ կապի գնդի հետ համատեղ ձևավորում են Մեծ Բրիտանիայի հատուկ նշանակության զորքերը՝ հատուկ նշանակության զորքերի կառավարման պետի հրամանատարությամբ։
SAS-ի 22-րդ գունդը ձևավորվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Գնդի ծառայող «Increment» համահավաք ջոկատը գործում է MI6 արտաքին հետախուզության շահերից ելնելով[4]։
Պատմություն
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/ea/Special_Air_Service_in_North_Africa_E_21337.jpg/270px-Special_Air_Service_in_North_Africa_E_21337.jpg)
SAS ստորաբաժանումը ստեղծվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ լեյտենանտ Դևիդ Սթերլինգի կողմից, ստեղծման պաշտոնական ամսաթիվ է համարվում 1941 թվականի օգոստոսի 24-ը։
Ստորաբաժանումը համալրված էր օդադեսանտային զորքերի կամավորներից, որոնց հիմնական խնդիրն էր հանդիսանում ռեյդեր և դիվերսիոն ակցիաներ իրականացնել թշնամու թիկունքում Հյուսիսային Աֆրիկայում։
1946 թվականի նոյեմբերի 30-ին ստորաբաժանումը պաշտոնապես լուծարվել է, սակայն 1947 թվականին Artists Rifles (Բրիտական կամավորական գունդ) ստորաբաժանման հիման վրա ձևավորվել էր ժամանակակից SAS:
Խնդիրներ
SAS-ի հիմնական խնդիրներն են հանդիսանում[5]՝
- Հատուկ գործողությունները
- Հակաահաբեկչական գործողություններ ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս
- Հատուկ նշանակության զինվորների պատրաստում տարբեր երկրներից։
Կազմակերպչական կառուցվածք
Հատուկ օդային ծառայությունը Մեծ Բրիտանիայի զինված ուժերի կորպուս է։ Ներկայացված է երեք գնդերի տեսքով՝ SAS-ի 21-րդ գունդ (Artists), SAS-ի 22-րդ գունդ, SAS-ի 23-րդ գունդ։
Դրանցից յուրաքանչյուրն ունի տարբերակիչ հատկանիշներ և նշանակություններ.
- SAS-ի 21-րդ գունդը և SAS-ի 23-րդ գունդը համարվում են օգնական ուժեր, դրանց ուժերն ուղղված են Բրիտանական զինված ուժերի ազդեցությունը մեծացնելու վրա (support and influence), նաև մասնակցում են հակամարտությունների կարգավորման գործողություններին։
- SAS-ի 22-րդ գունդը իրականացնում է հարձակողական-գրոհային գործողություններ, հակահեղափոխական և հակաահաբեկչական ակցիաներ։
Անվանապես SAS-ի շտաբ-կայանը տեղակայված է Stirling Lines-ում (ստորաբաժանման հիմնադիր Դևիդ Ստերլինգի պատվին), Անգլիայի Հերեֆորդ քաղաքում[6]։ Շտաբը կրում է «Կրեմլ» անվանումը։ Ստորաբաժանումը տեղակայված է Հերեֆորդից հյուսիս-արևմուտք մոտ երեք մղոն հեռավորության վրա, Քրեդենհիլ կոչվող վայրում։
Սպառազինություն
- Ավտոմատ հրացան Diemaco C7A1
- Կարճափող հրացան Diemaco C8A1
- Ատրճանակ-գնդացիր MP5 և նրա մոդիֆիկացիաները
- Ձեռքի գնդացիր FN Minimi
- Ականանետ M203
- Ատրճանակ Browning Hi-Power
- Ատրճանակներ Sig Sauer P226 և Sig Sauer P228
- Դիպուկահար հրացան L96 A1
- Արկ M18A1 «Կլեյմոր»
- Ատրճանակ HK USP
- Ավտոմատ հրացան HK G36
Համատեղ գործողություններ
SAS-ը համատեղ գործողություններ է անցկացրել տարբեր երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումների հետ.
Ավստրալիա - Special Air Service Regiment[7]
Միացյալ Թագավորություն – SBS
Նոր Զելանդիա - New Zealand Special Air Service[7]
Կանադա - Joint Task Force 2 (Հայտնի է նաև JTF 2 անունով)
ԱՄՆ - 1st SFOD-Delta
Իսրայել - Sayeret Matkal
Գերմանիա - GSG9
Նիդերլանդներ - Unit Interventie Mariniers (Հայտնի է նաև Bijzondere Bijstands Eenheid անունով)
Հայտնի մարդիկ
- Բեար Գրիլսը 1994-1997 թվականներին ծառայել է SAS-ի 21-րդ գնդում։
- Գևին Համիլթոն՝ 19-րդ (լեռնային) դասակի, D գումարտակի, SAS 22-րդ գնդի հրամանատար Ֆոլկլենդյան պատերազմի ժամանակ։ 1982 թվականի հունիսի 10-ին հերոսաբար զոհվել է՝ պաշտպանելով ենթակաների նահանջը։
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ «Brief History of the Regiment». Post War (անգլերեն). Special Air Service Association. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ Adams, James Secret armies : inside the American, Soviet, and European special forces. — New York: Bantam Books[en], 1989. — P. 102. — 432 p. — ISBN 0-553-28162-3
- ↑ Griffin, P. D. Encyclopedia of modern British Army regiments. — Stroud, Gloucestershire: Sutton[en], 2006. — P. 150—152. — 216 p. — ISBN 0-7509-3929-X
- ↑ Спецназ британской разведки MI6 Արխիվացված 2009-06-05 Wayback Machine // agentura.ru
- ↑ «SAS: Great Britain's Elite Special Air Service». Books.google.ca.
- ↑ «SAS - Organisation». Eliteukforces.info. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ 7,0 7,1 Mills, T.F. «Special Air Service Regiment». Regiments.org. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 7-ին.
Արտաքին հղումներ
- Who Dares Wins — SAS Info website Արխիվացված 2016-05-09 Wayback Machine
- A website dedicated to British elite units and special forces, including the renowned Special Air Service
- Video footage of the SAS in action at the Iranian Embassy Siege
- Специальная авиационная служба SAS — www.agentura.ru Արխիվացված 2010-09-15 Wayback Machine
- САС - Специальная авиадесантная служба Сухопутных войск ВС Великобритании Արխիվացված 2016-03-14 Wayback Machine
Լրացուցիչ գրականություն
- Тарас А. Е. Так сражается SAS. — Мн.: Харвест, 2003.
- Д. Галин. Специальная авиадесантная группа сухопутных войск Великобритании // «Зарубежное военное обозрение», № 11, 2011 стр.41-49