Հարավկովկասյան գազատար

Հարավկովկասյան գազատար կամ Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատար (Յարավ-Կովկասյան խողովակաշար-ՀԿԽ), պաշտոնապես բացվել է 2007 թվականի մարտի 25-ին։ Խողովակատարի տրամագիծը 42 դյույմ է, երկարությունը` 970 կմ (442 կմ Ադրբեջանում, 248 կմ Վրաստանում և 280 կմ վրաց-թուրքական սահմանից մինչև Էրզրում)։ Յուրաքանչյուր խողողվակի երկարությունը 11,5 մ է։ Խողովակների մատակարարումը իրականացնում է ճապոնական Sumitomo Metal Industries ընկերությունը։ Ծրագրի կապալառուն հունական CCIC ընկերությունն է (Ադրբեջանում) և ֆրանս-ամերիկյան Spie Capag/Petrofac դաշինքը (Վրաստանում)։ Այս ընկերությունները նաև «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի» ադրբեջանական և վրացական հատվածների կառուցման կապալառուներ են եղել[1]։ Հյուսիս-կովկասյան գազատարով նախատեսվում է գազի հոսք, որը արդյունահանվելու է Շահ Դենիզ նախագծի շրջանակներում[2]։ Հարավկովկասյան գազատարի նախագծում մասնակցում են.
- BP (ՄԹ, տեխնիկական օպերատոր) — 25,5 %
- Statoil (Նորվեգիա, կոմերցիոն օպերատոր) — 25,5 %
- SOCAR (Ադրբեջան) — 10 %
- LUKoil (Ռուսաստան) — 10 %
- NICO (Իրան) — 10 %
- Total (Ֆրանսիա) — 10 %
- TPAO (Թուրքիա) — 9 %[3]։
Վրաստանի և Ադրբեջանի տարածքում գազատարը անցնում է «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին» (ԲԹՋ) զուգահեռ (10-28 մետրի վրա)։ Որոշ հատվածներում կիրառվել է ԲԹՋ և ՀԿԽ միաժամանակյա խողովակների տեղադրման հնարավորությունը, որով հնարավորինս նվազագույնի է հասցվել շրջակա միջավայրի վրա ազդեցությունը կամ աշխարհագրական վտանգների հնարավորությունը[4]։