Հարիսբուրգ (անգլ.՝ Harrisburg), քաղաք ԱՄՆ-ի արևելյան մասում, Փենսիլվանիա նահանգում։ Հարիսբուրգը Փենսիլվանիայի նահանգակենտրոնն է։ Գտնվում է Ֆիլադելֆիայից 169 կմ դեպի արևմուտք։ 2000 թվականի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում է 48 950 մարդ։ Քաղաքում է գտնվում Փենսիլվանիայի համալսարանի մի ենթաբաժինը։ 2011 թվականին քաղաքը համարվել է սնանկ՝ կապված գլոբալ ֆինանսական ճգնաժամի հետ։