Հարյուրամյա լամպ
Հարյուրամյա լամպ, աշխարհի ամենաերկարակյաց լամպի անվանումն է, որը գտնվում է ԱՄՆ Կալիֆորնիայի Լիվերմոր քաղաքի հրշեջ ծառայության տարածքում և վառվում է 1901 թվականից մինչ այժմ[1]։ Հրշեջ բաժանմունքում պնդում են, որ այս լամպը անընդհատ վառվում է 116 տարի և այս ընթացքում անջատվել է միայն մի քանի անգամ։ Անսովոր բարձր ռեսուրսը լամպին ապահովել են աշխատանքի ցածր հզորությունը (40 վատտ) և թերի պայծառությունը։ Հարյուրամյա լամպը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում[2]։ Լամպի երկարակեցությունը հաճախ ներկայացնում են որպես ավելի ուշ արտադրված լամպերի համար պլանավորված հնեցման կիրառման ապացույց[3]։
Լամպին նվիրված կայք կա[4], որտեղ օրվա ցանկացած պահին հնարավոր է առցանց հետևել լամպի աշխատանքին հատուկ տեղադրված տեսախցիկների միջոցով։
Պատմություն
Հարյուրամյա լամպն արտադրել է «Շելբի էլեկտրիկ» ընկերությունը (անգլ.՝ Shelby Electric Company), որին կուլ է տվել «Ջեներալ էլեկտրիկը» (General Electric) 1912 թվականին[5]։
Ծանոթագրություններ
- ↑ «Century Light Bulb». National Public Radio. 2001 թ․ հունիսի 10. Վերցված է 2007 թ․ հունվարի 15-ին.
- ↑ Longest burning light bulb, Guinness World Records.
- ↑ Benca, Jeanine (2011 թ․ փետրվարի 6), «Tests shine light on the secret of the Livermore light bulb», Contra Costa Times.
- ↑ Հարյուրամյա լամպի պաշտոնական կայքը
- ↑ «The Little Bulb That Could… and Does», VIA, Արխիվացված է օրիգինալից (article) 2010 թ․ հունվարի 3-ին, Վերցված է 2007 թ․ հունվարի 27-ին.