Հացհամեմ գլխիկավոր
Հացհամեմ գլխիկավոր | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Trigonella capitata
|
Հացհամեմ գլխիկավոր (լատին․՝ Trigonella capitata), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
Սնամեջ, ճյուղավորված ցողուններով, 20-50 սմ բարձրությամբ միամյա բույս է։ Տերևիկները երկարավուն են։ Ծաղկաբույլները ծաղկելուց հետո երկարացող են, բայց չնոսրացող։ Պսակը սպիտակ մանուշակագույն է, 4 մմ երկարությամբ։ Ունդերը ձվաձև են, 1 սերմով[1]։
Տարածում
Հանդիպում է Երևանի ֆլորիստիկական շրջանում (Մխչյան, Խորոնք, Զեյվա գյուղերի շրջակայք)։ Հանդիպում է նաև Ղարաբաղում, Անատոլիայում և Հյուսիսարևմտյան Իրանում[1]։
Էկոլոգիա
Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 800-900 մ բարձրությունների վրա։ Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում է հուլիսին[1]։
Պահպանություն
Վտանգված տեսակ է։ Հայտնի է միայն մեկ պոպուլյացիա՝ մասնատված արեալով։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման պառնալիքի ենթակա տեսակ։ CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։
Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
|
|